eJournal.am էլեկտրոնային հանդեսի նյութերի օգտագործման կանոնները

Սույն կանոններով սահմանվում են «eJournal.am էլեկտրոնային հանդեսում» հրապարակված հոդվածների ամբողջական կամ մասնակի օգտագործումը ցանկացած եղանակով, հեռուստատեսությամբ կամ ռադիո եթերում ընթերցումների, վերահրատարակումների և այլ եղանակներով տարածման կանոնները, որոնք պարտադիր են բոլոր դեպքերում, երբ առաջանում է սույն կանոններով կարգավորվող հարաբերություն:

  1. էլեկտրոնային հանդեսի բոլոր նյութերը պատկանում են նախ հեղինակին, ապա խմբագրությանը, որին հեղինակը լիազորում է որպես հոդվածի հեղինակ հանդես գալու իրավունք և հեղինակային ու հարակից իրավունքների պաշտպանության համար օրենսդրությամբ սահմանված եղանակներով այդ իրավունքների պաշտպանությանն ուղղված անհրաժեշտ լիազորություններ:
  2. էլեկտրոնային հանդեսի նյութերն առանց հղման և սույն կանոններով սահմանված ձևաչափով օգտագործումը խստիվ արգելվում է, իսկ խախտումների դեպքում վեճերը լուծվում են Օրենսդրությամբ սահմանված կարգով:
  3. Սույն կանոնների պահպանմամբ սահմանված ձևաչափով eJournal.am էլեկտրոնային հանդեսի նյութերի օգտագործման համար գրավոր թույլտվություն չի պահանջվում:
  4. Մնացած բոլոր դեպքերը, որոնք սահմանված չեն սույն կանոններում, eJournal.am էլեկտրոնային հանդեսի նյութերից օգտելու համար պահանջվում է գրավոր թույլտվություն:
  5. էլեկտրոնային հանդեսի նյութերը տպագիր կամ էլեկտրոնային միջոցներում օգտագործելուց վերահրապարակվող նյութի վերնագրում պետք է տեղ գտնի «eJournal.am» անվանումն առանց որևէ փոփոխության:
  6. Բոլոր դեպքերում տպագիր կամ էլեկտրոնային միջոցներում «eJournal.am» անվանման (ապրանքային նշան) օգտագործման սույն կանոնների 6.1. կետով նախատեսված նկարագրությունը պարտադիր է բոլորի համար:

6.1. Նկարագրություն:

Անվանումը (ապրանքային նշան) գրվում է լատինական տառերով: Առաջին տառը «e» փոքրատառ, երկրորդ տառը «J» մեծատառ, մնացած «ournal» տառերը փոքրատառ, որից հետո կետ «.» և վերջում լատինատառ «am» տառերը՝ փոքրատառ: Արդյունքում ստացված՝ «eJournal.am» անվանման տառերի կամ նշանների միջև չեն կարող լինել բացատներ կամ այլ նշաններ:

  1. Բացի վերնագրերից մնացած բոլոր դեպքերում eJournal.am անվանման հետ պետք է գրվի՝ «էլեկտրոնային հանդես» բառակապակցությունը, որի ամբողջական տեսքը սահմանված է 7.1. կետով:

7.1. «eJournal.am էլեկտրոնային հանդես»

  1. Արգելվում է «eJournal.am էլեկտրոնային հանդեսի» նյութերի օգտագործումն ավելի մեծ ծավալով, քան ամբողջ նյութի մինչև 60 տոկոսն է: Մնացած մասը պետք է հղմամբ ցույց տրվի «eJournal.am էլեկտրոնային հանդես»-ում:
  2. Վերահրապարակված տեքստում առնվազն մեկ տեղում պետք է հիշատակվի աղբյուրը՝ սույն կանոնների 7.1.-րդ կետով սահմանված տեսքով:

        

Նյութի օգտագործման Օրինակ.

         Վերնագիր

eJournal.am Այլևս քաղաքականության մեջ PR անհրաժեշտ է

        Բովանդակություն

Անցած 25 տարիների ընթացքում հայաստանյան քաղաքականության մեջ հանրային կապերով զբաղվում էին հիմնականում մարդիկ,  ովքեր հնարավորություն ունեին լռեցնելու այս կամ այն լրատվամիջոցը։

Յուրաքանչյուր ոք, ով պաշտոնի կամ հրապարակային գործունեության էր հավակնում, պարտադիր պետք է ունենար այսպես կոչված «մամուլ», մարդ, ով կկանխեր իրեն անհաճո ինֆորմացիա պարունակող հրապարակումները:

«eJournal.am էլեկտրոնային հանդեսում» հրապարակված հոդվածում նաև նշվում է, որ շատերը, չկարողանալով գրագետ տնօրինել ու կառավարել ինֆորմացիոն հոսքը, ընդհանրապես խուսափում էին տեղեկատվություն տրամադրելուց։ Դա է պատճառը, որ ԱԺ պատգամավորների մասին հասարակությունը տեղեկանում էր կամ սկանդալներից, կամ բացառապես նախընտրական շրջանի բարեգործական գործունեությունից։

Մամուլի  աշխատանքը արդյունավետ էր այնքանով, որքանով մամուլով զբաղվող անձնավորությունը կապեր ուներ լրագրողական աշխարհի հետ: Սակայն դա այդպես էր այնքան ժամանակ,  քանի դեռ ԶԼՄ-ների քանակը հնարավոր էր վերահսկել։

Այսօր իրավիճակը կտրուկ փոխվել է։

Գործող թերթերին ավելացել են դրանց էլեկտրոնային տարբերակները՝ մեկնաբանությունների տեսքով, ընթերցողների կարծիքները լուսաբանելու հնարավորությամբ։ Ավելացել են սոց. ցանցերում opinion leader-ները՝ իրենց բազմահազար բաժանորդներով, ավելացել են տեղեկատվությունը մատակարարելու եղանակները (վիդեո, աուդիո, տեքստային, անիմացիոն), ավելացել է միջազգային մամուլի անդրադարձը: Այս իրավիճակում հին մեթոդներով գործող քաղաքական միավորները ակնհայտորեն սկսել են զիջել պրոֆեսիոնալ PR թիմեր ունեցողներին։

Արգելափակելով մեկ կամ մեկ տասնյակ լրատվամիջոց այլևս հնարավոր չէ կանխել լրատվական արտահոսքը։ Լուծումը մեկն է. փակելու անարդյունավետ և ծախսատար փորձերի փոխարեն  հարկավոր է կառավարել տեղեկատվական հոսքերը։ Հոդվածի շարունակությունը կարդացեք eJournal.am էլեկտրոնային հանդեսում:

Ստորև ներկայացված հատվածը հոդվածի այն մնացած մասն է, որ չի մտնում 60 տոկոս օգտագործման թույլատրելիի սահմանների մեջ:

Որպես օրինակ դիտարկենք Էլեկտրիկ Երևանը։ Սոցիալական  բողոք-պահանջը սկզբում ընթանում էր էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման շուրջ, այնուհետև վերածվեց հայ-ռուսական, ավելի ուշ՝ քաղաքացիա-ոստիկանական դիմակայության և ի վերջո հանգուցալուծվեց ՀԵՑ-ի վաճառքով։

Յուրաքանչյուր քաղաքական, տնտեսական, սոցիալական, իրավական պրոցես լի է անկանխատեսելի քաղաքական վտանգներով: Քաղաքական միավորը պետք է պատրաստ լինի կանխատեսելու և կանխարգելելու, հընթացս հարցին լուծում տալու, այլ ոչ թե վերջում տեղի ունեցած իրադարձությունը բացատրող մամլո հաղորդագրություններ տարածելուն։

Այս ծավալի աշխատանքը հնարավոր է միայն գրագետ, փորձառու և համապատասխան պատրաստվածություն ունեցող թիմի առկայության դեպքում։ Փաստացի տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանում զարգացնում է նաև հասարակայնության հետ կապերի ամբողջ դաշտը։

Թարմացումներ

Արխիվ ըստ ամիսների