eJournal.am խմբագրությունը սկսում է Հայաստանում նախադեպը չունեցող ծրագիր

Եթե Դուք ստեղծագործ եւ վերլուծող միտք ունեք, ապա այս նախագիծը լավագույն հնարավորությունն է ընդեռնում Ձեզ:  Մենք սկսում ենք իրականացնել աննախադեպ ծրագիր, ըստ որի, Ձեր լավագույն բովանդակային ստեղծագործությունները, վերլուծությունները կվարձատրվեն:

Այսպիսով, Դուք ստեղծագործում եք, վերլուծում կամ պարզապես հանրության հետաքրքրութունն ու ուշադրությունը շարժող իրադարձության մասին տեղեկատվական նյութեր պատրաստում, իսկ մենք դրանք լայն տարածում ենք ու Ձեզ վճարում Ձեր կատարած հանրօգուտ աշխատանքի համար։

Ի՞նչ է պետք անել. գրել հետաքրքիր բովանդակությամբ վերլուծական, արտասովոր իրադարձության մասին պատմող հոդվածներ, էսսեներ կամ Ձեր ցանկությամբ որևէ այլ ստեղծագործություն, ուղարկել մեզ ու սպասել կատարված աշխատանքի համար առաջարկվող վարձատրության չափի հաստատմանը, վաստակել գումարն ու հետեւել Ձեր պատրաստած նյութի հաջողությանը։

Ստեղծագործությունը չպետք է լինի գովազդային, սակայն սա չի նշանակում, որ մենք չենք գնահատում որեւէ բիզնեսի կատարած լավ աշխատանքը, ուստի մեզ ու Ձեզ չենք դնում կոշտ շրջանակների մեջ։ Նյութերը կարող են նաեւ պարունակել գովազդային մաս այն դեպքերում, երբ բիզնեսը նորարար է եւ ունի աննախադեպ տեսլական զարգացնելու մեր երկրի տնտեսությունը կամ սկսնակ հայկականի միջազգային շուկա գրավելը։

Մենք վարձրատրում ենք ԻԴՐԱՄ վճարային համակարգի միջոցով։

Հարգելի ֆրիլանսեր, մինչեւ սեպտեմբերի 10-ը մենք կլինենք արձակուրդում