Եթե շրջազգեստ չեն հագնում, երևի քիմիա չե՞ն հասկանա

Եթե շրջազգեստ չեն հագնում, երևի քիմիա չե՞ն հասկանա

23.09.2016 | Երեւան |

Հեղինակ՝ Մանե

Հեղինակ՝ Մանե |

12 տարի է արդեն դպրոց եմ գնում ու միայն առաջին դասարանում եմ հաճույքով կիսաշրջասգեստ հագել:
Ընդհանրապես, բնավորությունս այդպիսինն է, եթե ինչ-որ բան պարտադրում են, ես չեմ կարողանում դա անել:
Կիսաշրջասգեստ հագնելուց էլ պարտադրված բան դպրոցում դեռ չեմ տեսել, այն էլ ամառվա ազատ հագուստից հետո:
Երբ առաջին դասարանում էի սովորում, դպրոցից վազում էի տուն, փոխում շորերս ու շրջազգեստս դնում առանձին աթոռի վրա, որը հատուկ բերել էի իմ սենյակ այդ նպատակով:
Առաջին դասարանում հաճույքով հագա շրջազգեստ, բայց միայն առաջինում:
Երկրորդ, երրորդ ու մինչև ութերորդ դասարան ստիպված մոտ երկու ամիս հագնում էի՝ միայն տանը դժգոհելով:
9-րդ դասարանում արդեն սկսեցի բարձրաձայնել ինձ հուզող հարցի մասին:
Սակայն ինչպես բոլոր դժգոհողները, այնպես էլ ես, ոչինչ չկարողացա անել: Պարզապես չէի կրում շրջազգեստ՝ պատճառաբանելով, որ կոմպլեքսավորվում եմ դրանից:
Եվ իրոք, շրջազգեստը, հատկապես պարտադրված շրջազգեստը, մի տեսակ անհարմար է:
Ու ես առաջին դասարանից մինչ հիմա այդպես էլ չհասկացա, թե կրթության համար ի՞նչ նշանակություն ունի շրջազգեստը:
Այսինքն այստեղ նույնպես կա գենդերային անհավասարություն: Եթե աղջիկները նույնպես տաբատ հագնեն դպրոցում, դա չի նշանակի, որ նրանք կդառնան տղաներ:
Կամ եթե շրջազգեստ չեն հագնում, երևի քիմիա չե՞ն հասկանա:
Դպրոցում պարտադրում են կրել շրջազգեստ, առանց պատճառաբանության և աչք են փակում այն հարցերի վրա, որոնք իրոք ունեն պատճառաբանություն:
Դպրոցում, մանավանդ ավագ դպրոցում, շատ ավելի բարձրաձայնելու խնդիրներ կան, քան շրջազգեստ կրելը:
Օրինակ ավարտական դասարանի աշակերտները դպրոց գալիս են շպարված:
Մի՞թե դա ավելի մեծ խնդիր չի քան շրջազգեստը…

About The Author

Թարմացումներ

Արխիվ ըստ ամիսների