Ով է միլիոնատեր բարեգործի հովանավորը

Ով է միլիոնատեր բարեգործի հովանավորը

«Մանկան տիեզերք» զարգացման կենտրոնի հիմնադիր՝ Թեհմինե Շահբազյանը ընտանեկան բիզնեսի, իր անվան շուրջ պտտվող լուրերի, բարեգործությունների, անձնական ֆինանսական միջոցների, երիտասարդ բիզնեսվումեն դառնալու նախադրյալների և միլիոնատեր լինելու մասին։

Տարիներ առաջ հիմնադրեցիք «Մանկան տիեզերք» երեխաների զարգացման կենտրոնը։ Ինչը՞ խթանեց դրա ստեղծմանը կամ ովքե՞ր։

-Ապրելով 21-րդ դարում, նկատելի է, որ կտրուկ փոխվել է երեխաների մտածելակերպն ու աշխարհընկալումը։ Վերջիններս դարձել են տեխնիկայի զոհը. համակարգչային խաղեր, ոչ ուսուցողական հաղորդումներ, սերիալներ, որոնք ոչ միայն չեն օգնում երեխայի զարգացմանը, այլ նաև վատ ազդեցություն են թողնում հոգեկերտվածքի վրա։ Այսօր շատ քչերն են վերցնում իրենց ուսերին պատասխանատվություն՝ երեխաների համար լավ աշխարհ ստեղծելու։ Հենց սա էր այն հիմնական շարժառիթը, որը խթանեց «Մանկան տիեզերք» զարգացման կենտրոնի հիմնադրմանը։ Անելիքներ դեռ շատ կան։ Իմ ցանկությունն ու մեծ նպատակն է աջակցել երեխաներին սեփական կարծիքն ունենալու, աշխարհընկալման և այս մեծ հնարավորությունների ժամանակաշրջանում գտնեն իրենց անհրաժեշտը, որը սկսվում է հենց մանկական խաղերից։

Բիզնես- ծրագրի հիմքում սկզբունքը հետևյալն է. «Պայքարենք երեխաներին՝ լավ աշխարհ թողնելու, իսկ աշխարհին լավագույն երեխաներ պարգևելու հարցում»։

— Թեհմինե, վերջերս բարեգործական մի ընկերության դրամական օգնություն եք ցուցաբերել, ասում են, որ դրանք ձեր անձնական միջոցներից չեք տրամադրել։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա։

— Չեմ սիրում խոսել իմ կատարած բարեգործությունների մասին։ Դրա պատճառներից մեկն այն է, որ ես դա համարում եմ իմ պարտականություններից մեկը։ 2016թ-ին ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի Հայաստանի գրասենյակը հետազոտություն էր անցկացրել երեխաների կարիքավորությունն ուսումնասիրելու նպատակով, արդյունքում պարզվեց, որ Հայաստանում երեխաների 36%-ը չի կարելի ասել աղքատ, բայց կարիքավոր են։ Հատկապես ծանր է մարզերի վիճակը, որտեղ երեխաների 82%-ը համարվում են կարիքավոր։ Սա շատ մտահոգիչ ցուցանիշ է և ես, որպես հայ իմ պարտքն եմ համարում հնարավորությանս շրջանակներում օգնություն ցուցաբերել նման կարիքավոր երեխաներին, իսկ ինչ վերաբերում է այն ասեկոսեներին, թե իբր ընկերս է այդ ֆինանսական օգնության հովանավորը, ապա միանշանակ դա սուտ է։ Բոլոր բարեգործությունները մեծ, թե փոքր ես արել եմ միայն իմ անձնական միջոցներով և իմ ցանկությամբ։

— Հարցազրույցներից հաճախ հրաժարվում եք, ո՞րն է պատճառը։

— Այո, իսկապես հրաժարվում եմ ցանկացած հարցազրույցից։ Պատճառն այն է, որ ես պարզապես գործի մարդ եմ և չեմ ցանկանում նախապես խոսել իմ այն նախագծերի մասին, որոնք դեռևս սաղմնային փուլում են։ Հավատացած եղեք սա իմ վերջին հարցազրույցն է, ես հույս ունեմ, որ այլևս նմանատիպ մեկնաբանություններ չեմ լսի։

ինչու՞ մինչ այսօր չեք հերքել դրա շուրջ քննարկվող ասեկոսեները, այն դեպքում, երբ ունեք փաստարկներ։

— Այո ճիշտ եք ծանրակշիռ փաստարկներ ունեցել եմ, սակայն ինչը հերքեմ, եղած բանն են հերքում, չեղածը հերքելու իմաստ չեմ տեսնում։

— Լինելով երիտասարդ բիզնեսվումեն, հասցրել եք հաջողություններ գրանցել, ի՞նչ խորհուրդ կտաք այն սկսնակներին, ովքեր նոր են այս ոլորտում։

— Երիտասարդ գործարարին խորհուրդ կտամ ցանկացած ներդրում անել ապագայի համար։ Ինձ այս ճանապարհին շատ է օգնել իմ տնտեսագետի մասնագիտությունը, կարծում եմ կրթությունը նույնպես մեծ նշանակություն ունի։

— Մի առիթով ասել եք, որ դա ձեր ընտանեկան բիզնեսն է, բայց չեք հերքել այն ասեկոսեները, որտեղ նշվում է, որ ձեր ֆինանսական գլխավոր հովանավորը ձեր ընկերն է։ Ի՞նչպես կմեկնաբանեք։

— Այո, նորից եմ կրկնում սա մեր ընտանեկան բիզնեսն է, իսկ «ընկեր-հովանավորը» հորինված հեքիաթ է անմիտ մարդկանց կողմից։

— Կա՞ն նոր գաղափարներ, ծրագրեր,որոնք ապագայում կիրագործեք։

— Բիզնես-պրոյեկտներ շատ կան, շատ անելիքներ ունեմ այդ ուղղությամբ։ Լուրջ ներդրումներ են անհրաժեշտ և ռիսկի գործոնն էլ մեծ է։ Չէ որ ամեն նորը չէ, որ ընդունելի է։

— Ի՞նչ է պակասում Հայաստանին երջանիկ լինելու համար։

— Ես հպարտ եմ, որ հայ եմ, իմ հայրենիքը և իմ հայ ազգը ինձ համար անփոխարինելի են։ Ես վստահ եմ, որ Հայաստանի ապագան պայծառ է լինելու, ուղղակի մենք ազգովի պետք է աշխատենք մեր կորցրածը վերականգնելու համար։ Իմ նպատակը դրա իրագործմանը խթանելն է։

— Պտտվում են լուրեր, որ Թեհմինե Շահբազյանը միլիոնատեր է, իսկ դուք ի՞նչ կասեք։

— Մշտապես ականջիս հասնող արտահայտությունն է, սա ընդամենը իրենց գնահատականն է, ինձ համար իմ միլիոններն իմ ընտանիքն է և իմ արժանապատվությունը։ Մեկնաբանություններն ու ենթադրությունները թողնում եմ ձեզ։

Թարմացումներ

Արխիվ ըստ ամիսների