21-րդ դարում դժվար է ստեղծոգործել

21-րդ դարում դժվար է ստեղծոգործել

Մարդը ապրում է,որպեսզի ստեղծի արվեստի գործեր: Ա. Տարկովսկի

Արվեստաբան Ժակ Անդրեասյանը կարծում է,որ կյանքում ամեն ինչ կապված է արվեստի հետ,իսկ կյանքը՝ ինքնին արվեստ է: Թեև մասնագիտության հիմքում՝ արվեստի գործերը ստեղծելը չէ,սակայն նա փորձում է քանդակագործի,նկարչի կամ ճարտարապետի արվեստը գնահատել՝ մարդկանց հասանելի կերպով: Ըստ Ժակի,լինել արվեստաբան,նշանակում է՝ լինել արվեստի հետ կապված բոլոր միջոցառումների կենտրոնում,ուսումնասիրել ժամանակակիցը ու տեղյակ լինել արդեն հստակեցված ու արդեն ստեղծված արժեհամակարգից:
-Արվեստը լայն ոլորտ է,որը չի ընդունում սահմանափակումներ,-ասում է Ժակ Անդրեասյանը:
Այն հարցին,թե արդյոք ի՞նչ զարգացումներ է ապրում արվեստը,մշակույթը՝ Հայաստանում,Ժակը նշում է.

-Ես տեսնում եմ,որ ժամանակակից արվեստագետները փորձում են գտնել իրենց ոճը,բայց կարծում եմ,որ ցանկացած նկարիչ պիտի լավ ուսումնասիրի իրենից առաջ ստեղծված արժեքները,որպեսզի իր ստեղծած նկարներում կրկնօրինակում չլինի: Դա իրականում մի քիչ բարդ պրոցես է,քանի որ 21րդ դարում ստեղծագործելը դժվար է: Մենք տեսել ենք ժամանակի հանճարներին,ուսումնասիրել ենք ոճեր, որ առաջ մեզ հայտնի չէին ու բարդ է պատկերացնել,որ կարելի է հայտնաբերել մի նոր ճյուղ,ոճ:

Ի՞նչ խնդիրների առաջ կարող է կանգնել երիտասարդ արվեստագետը:
-Կարծում եմ երիտասարդ արվեստագետը ավելի շատ լուսաբանման խնդիր ունի: Մենք այսօր ունենք նկարիչներ,որ տալիս են մեզ ոչ պակաս որակյալ արվեստ,բայց մնում են ստվերում: Այսինքն առաջնային կերպով պետք է դուրս բերել նրանց ստվերից: Սակայն խնդիրն ավելի խորքային է: Մենք ունենք հետաքրքրվող ու կիրթ հասակության պակաս: Այսօր շատերը անցնում են թանգարանների ու պատկերասրահների կողքով,առանց նույնիսկ թեքվելու,այցելելու: Թանգարանները կազմակերպում են քննարկումներ՝Վ.Սուրենյանցի,Գ.Կլիմտի շուրջ,բայց դահլիճը կիսադատարկ է մնում: Դա կարծում եմ առօրյա հոգսերից է,որոնք շատ մեծ խոչընդոտ են հանդիսանում: Չեմ կարող հերքել այն փաստը,որ ցուցահանդեսներին տեսնում եմ նոր դեմքեր,բայց իրենք հասարակության շատ քիչ տոկոսն են կազմում:

Արվեստը ավելի շատ  հոբբի՞ ,թե՞ մասնագիտություն
-Կարծում եմ ստեղծագործողի համար արվեստը պիտի լինի և՛ հոբբի,և՛ մասնագիտություն: Կարևոր է գտնել կապը՝ ինքդ քեզ բավարարելու և հասարակության պահանջներին համապատասխանեցնելու միջև:
Ժակ Անդրեասյանը նաև նշում է,որ ժամանակակից արեստագետի գործերում՝ շատ մեծ ազդեցություն է նկատվում,բայց կարծում է,որ դա տարիներ հետո կուղղվի: Այն հարցին,թե արդյոք որտե՞ղ է լուծումը,Ժակը նշում է,որ ժամանակը կլուծի բոլոր խնդիրները: Արվեստագետը պիտի ձևավորի ու կառուցի իր արվեստը՝ ժամանակի ընթացքում:

Հեղինակ՝ Անի Յավրենց

About The Author

Թարմացումներ

Արխիվ ըստ ամիսների