Սպիներ — աշխարհը գրաված խաղալիքի մասին

Սպիներ — աշխարհը գրաված խաղալիքի մասին

Սպիներ — աշխարհը գրաված խաղալիք կամ ինչպես շատերն են նախընտրում անվանել՝ հանգստացնող միջոց:

Սպիները ի հայտ է եկել ո՛չ այս տարի և ո՛չ էլ երեկ, այլ չորս դար առաջ: Ինժեներ և քիմիկոս Կետրին Խետինգերն էր, ով ստեղծեց այս խաղալիքը, որպես երեխաների համար խաղաղության հաստատման միջոց:

Դեռ 2016-ի դեկտեմբերին Ջեյմս Պլաֆկը Ֆորբսում հրատարակեց մի հոդված, որտեղ նա սպիները անվանեց «պարտադիր գրասենյակային խաղալիք»: Դա առիթ դարձավ սպիների մասին բազմաթիվ հոդվածների ու տեսանյութերի պատրաստման ու համացանցում տեղադրման համար:

Սպիները սկսեց տարածվել կայծակնայաին արագությամբ: Շուտով բոլոր խանութներում և առևտրի կենտրոններում հայտնվեցին բազմապիսի ու բազմագույն սպիներներ:

Դրա յուրահատկությունն այն է, որ սպիները կարելի է ոչ միայն պտտել, այլ մրցակցել մյուսների հետ: Որքան լավ որակի է խաղալիքը, այնքան ավելի արագ ու երկար այն կպտտվի: Բավական է մեկ անգամ այն պտտել ու ցանկություն կառաջանա խաղալ դրանով նորից ու նորից:

Բացի այդ, սպիները շատ էժան է, ուստի հասանելի է բոլորին: Այն խորհուրդ է տրվում մի քանի հիվանդություննրի դեպքում, ինչպիսիք են՝ ուշադրության պակասը, աուտիզմը, նյարդային խանգարումների և սթրեսի պատճառ հանդիսացող հիվանդությունները:

Որոշ դպրոցներում այն արգելվում է, իսկ որոշներում օգտագործվում, որպես երեխաների ուշադրության կենտրոնացման միջոց:

Չնայած սպիների մասին հնչող վատ կարծիքներին, քննադատություններին ու կախվածություն առաջացնելու մասին մեկնաբանություններին, սպիները շարունակում է մնալ աշխարհի ամենագնվող ու օգտագործվող խաղալիքներից մեկը:

Հեղինակ՝ Անի Կարապետյան

About The Author

Թարմացումներ

Արխիվ ըստ ամիսների