Գրքերն  ընդդեմ  ֆիլմերի

Գրքերն  ընդդեմ  ֆիլմերի

Երբ դու հավանում ես գիրքը, ոչինչ ավելի մեծ հետաքրքրություն չի կարող առաջացնել, քան գրքի էկրանավորման մասին նորությունը: Գրքերի և դրանց հիման վրա նկարահանված ֆիլմերի միջև հակամարտությունը տասնամյակների պատմություն ունի:

Ոմանք կարծում են, որ գիրքը ունակ է մարդուն տանել մեկ այլ աշխարհ, ստիպել նրան երևակայել: Մյուսների կարծիքով էլ ֆիլմը գրքի լավագույն բացատրությունն է:

Եթե գրքի հաջողությունը մեծապես կախված է հեղինակից, ապա ֆիլմի ստեղծման վրա աշխատում է հսկայական թիմ, ու նրանցից յուրաքանչյուրի աշխատանքի թեկուզ մի փոքր թերացումը կարող է հանգեցնել տապալման: Հաճախ դերասանների ոչ ճիշտ ընտրությունը, ռեժիսորի և հեղինակի երևակայությունների հակամետ լինելը պատճառ է դառնում ընթերցողի և ֆիլմը դիտողի հակասական կարծիքների առաջացման:

Երբեմն ֆիլմը խթանում է գրքի ընթերցմանը: Շատ համաշխարհային բեսթսելլերներ հասել են իրենց փառքի գագաթնակետին հենց գրքի էկրանավորումից հետո: Այս փաստի մասին կա մեկ այլ կարծիք. «Եթե դեռ չեք կարդացել գիրքը, ապա ֆիլմի դիտումից հետո այն կարժեզրկվի»։

Ինչպես կասեր Սթիվեն Քինգը. «Գիրքը և ֆիլմը ինչես խնձորն ու նարինջը: Դրանք երկուսն էլ միրգ են, բայց համերը բացարձակապես տարբեր են»։

Լինում են դեպքեր, երբ ֆիլմն այնքան հաջողված է լինում, որ գիրքը մոռացվում է: Եվ, իհարկե, լինում են դեպքեր, երբ գիրքը շարունակում է կարդացվել անգամ ֆիլմի մոռացվելուց հետո:

Գրքի էկրանավորման հետ կապված կա ևս մեկ խնդիր: Եթե գիրքը լայնածավալ է և այն չի կարող տեղավորվել 2-3 ժամվա մեջ, ապա անհրաժեշտություն է առաջանում այն կրճատել: Այդ ամենի հետևանքով որոշ կերպարներ կարող են փոփոխվել, կարող է թվալ, թե դեպքերն արագ են զարգանում, երկխոսությունները կարող են հանվել տրամաբանական կապ ստեղծելու համար: Այս ամենը հակված է գերժամանակակից համոզմունքի, որ անկախ նրանից՝ լավն է ֆիլմը, թե ոչ, «Գիրքը ավելի լավն էր…»:

Հեղինակ՝ Անի Կարապետյան

About The Author

Թարմացումներ

Արխիվ ըստ ամիսների