ԹԵ ԻՆՉՊԵՍ ՔՆԵՑԻ ԸՆԿԵՐՈՋՍ ԸՆԿԵՐՈՒՀՈՒ ՀԵՏ

ԹԵ ԻՆՉՊԵՍ ՔՆԵՑԻ ԸՆԿԵՐՈՋՍ ԸՆԿԵՐՈՒՀՈՒ ՀԵՏ

Մտածում էի, ինչպես սկսել պատմել, խոսել այս մասին: Չէ… համարձակությունս չէր հերիքի պատմել բոլորին, ինչքան էլ, որ ներսից այրվում էի, և միակ ճիշտ եղանակը հենց սա էր, պատմել` գրելով, չէ որ սա կարդալուց հետո, մարդիկ իմ դեմքը չեն տեսնելու, որպեսզի քննադատեն: Մի լավ ընկեր ունեի, անունը` Ջոն, կողքից տեսնողները զարմանում էին, մեր անշահախնդիր ընկերությունը տեսնելով: Բոլորն էին հասկանում, որ այսպիսի ընկերությունը բաժանել չի լինի, քանզի իսկական է: Ջոնը այդքան էլ ապահովված ընտանիքից չէր, ստիպված աշխատում էր, դեռ դպրոցական տարիներից սկսած, անում էր ամեն ինչ միայն թե գումար տային: Հիշում եմ, մի անգամ պիցցա էի պատվիրել, երբ առաքողը բերեց, ես զարմացած նայեցի նրան… դա Ջոնն էր, ես չէի պատկերացնում, որ նա նաև պիցցայի առաքիչ է: Եվ վերջապես, ինչի ասես, որ մարդը պատրաստ չէ, սեփական կարիքները հոգալու համար: Մի կողմից ես հասկանում էի նրան, այդ գումարի կարիքը նա ուներ, մյուս կողմից զարմանում էի, որ միայն ես եմ հասկանում, քանի-որ ֆինանսապես ապահով մարդկանց բնորոշ չէր, անապահովներին հասկանալը: Ջոնի հետ մեր ընկերությունը այնքան անկեղծ էր, որ նա անգամ գիտեր, թե աղջիկների հետ որքան ժամանակ է տևում իմ սեռական կյանքը: Միշտ ինձ նախատում էր, ասում, որ լրջանալ և սթափվել է պետք: Ասում էր, որ պետք է գտնեմ այն միակին, որի հետ միշտ կլինեմ: Իսկ ես ծիծաղելով մտածում էի, արդյոք կարող եմ մեկով բավարարվել: Հասկանում էի Ջոնի խոսքերը, նա ինձ պատմել էր, որ մեկ ամիս է, ինչ մի աղջկա հետ է հանդիպում, անունը Լյուսի, և ցանկանում է հենց նրա հետ ընտանիք կազմել: Հետաքրքիր  կլիներ տեսնել ընկերոջս ճաշակը, և հաջողություն մաղթել նրան` մտածում էի ես: Վերջապես եկավ այդ օրը, ընկերս երեկոյան եկավ մեր տուն, ասաց, որ վաղը շատ կցանկանար, ծանոթացնել ինձ` իր ընկերուհու հետ: Դե ինչ, ընկերոջ խնդրանքը մերժելը պարզապես անկարելի է, այն էլ Ջոնի պես ընկերոջ: Նա, ասաց որ ցանկանում է, ինչ-որ թեյարանում հանդիպենք, քանի-որ շատ գումար չունի: Առարկեցի, ասելով, որ ռեստորանում պետք է հանդիպել:

— Ես կվճարեմ ռեստորանի համար, մի անհանգստացիր:

— Չէ, ես չեմ ուզում քեզ համար բեռ լինել, մեր ընկերությունը հիմնված է անկեղծության, այլ ոչ թե փողի վրա:

— Լռիր, ես հենց այդ անկեղծությունից է, որ ցանկանում եմ վճարել քո փոխարեն: Եվ հետո, եթե ընկերներ ենք, կարծում եմ մեր միջև տարբերություն չպետք է լինի:

— Լավ, բայց գոնե կթողնես, որ ես հետո վերադարձնեմ պարտքդ:

— Հանգստացիր Ջոն, և այլևս ոչ մի խոսք պարտք մնալու մասին:

Ջոնը լռեց, և ոչինչ չասաց, հասկանում էի, որ նա ամեն դեպքում, պարտքի զգացողություն ունի, և սա որպես պարտք է ընկալում… Վերջապես եկավ այդ օրը, ես գնում էի ծանոթանալու ընկերոջս ընկերուհու հետ: Նստած էի ռեստորանում, մեկ էլ տեսա մի գեղեցկուհու, որը կանգնած էր մենակ, անպատմելի էր նրա գեղեցկությունը, քանի որ կյանքում շատ աղջիկներ տեսնելով, երբևէ այդքան գեղեցիկ աղջկա չէի տեսել: Մեկ այլ օր լիներ, ես անկասկած կզբաղվեի նրանով, ասացի մտքումս: Փոքր-ինչ հեռավորության վրա նկատեցի նաև ընկերոջս, նա մոտեցավ այդ գեղեցկուհուն, և միասին եկան դեպի իմ սեղան: Ես ապշած էի, քիչ առաջ մտովի ցանկացածս աղջիկը, ընկերոջս ընկերուհին էր` Լյուսին: Ընկերս ասաց`

-Ծանոթացիր, նա իմ ընկերուհին է, նրա մասին էի քեզ պատմում:

— Բարև ձեզ, Ջոնը ինձ պատմել է, ձեր մասին և ասել է, որ դուք նրա ամենամտերիմ ընկերն եք:

Ես լուռ կանգնել էի, չգիտեի ինչ պետք է ասեմ, վերջապես սառույցը կոտրվեց, որոշեցի մի բան էլ ես ասել:

-Դուք անկրկնելի գեղեցիկ եք, ընկերս լավ ճաշակ ունի:

Վերջապես նստեցինք սեղանի շուրջ, մատուցողը մոտեցավ մեզ:

-Ի՞նչ կկամենաք

— ժուլյեն, -ասացի ես սպասելով կողքիններիս առաջարկին:

— Բրիզոլի, -ասաց Լյուսին:

Գրողը տանի, նա նույնպես ֆրանսիական խոհանոցի սիրահար է մտածում էի ես:

-Գինի, -ասաց Ջոնը:

Պատվերներն ընդունելով, մատուցողը գնաց,  Ջոնը սկսեց խոսել, պատմել, հետաքրքիր պատմություններ. ես լուռ նստած նայում էի Լյուսիին, ինչքան գեղեցիկ էր նա: Վերջապես, եկավ մի պահ, երբ Ջոնը նկատեց, որ ես ուշադիր չեմ, ոտքով սեղանի տակից փոքր-ինչ հրեց ինձ, որպեսզի սթափվեմ: Սկսեցի ուշադիր լսել, Լյուսին սկսեց ժպտալ, և պատմել, թե ինչ պայմաններում են ծանոթացել Ջոնի հետ: Ես չէի հասկանում նրա պատմածը, բայց ձայնը և ժպիտը այնքան հաճելի էին, որ ակամայից ես էլ էի ժպտում: Վերջապես, ստեղծվեց հրաշալի մթնոլորտ, մենք բոլորս ասում, խոսում և ծիծաղում էինք: Ջոնը Լյուսիին սկսեց պատմել, մեր երիտասարդ տարիների քաջագործությունների մասին, թե ինչպես էինք ցանկացած կռվի ժամանակ իրար կողքի կանգնում, թե ինչպես էր ամեն անգամ իմ սենյակ մտնելուց մի նոր աղջկա տեսնում և նախատում ինձ: Ծիծաղում էինք այդ ամենի վրա: Վերջապես, կատարվեց սպասված ծանոթությունը, գնալու ժամանակն էր, հաշիվը նախապես էի փակել, որպեսզի վերջում դրան չանդրադառնանք: Ջոնը ասաց, որ հաճախակի կկազմակերպի այսպիսի հանդիպումներ: Լյուսիին նույնպես դուր եկավ այդ միտքը, իսկ ինձ մնում էր ուղղակի ցանկություններիս դեմ գնալով ժպտալ և համաձայնվել: Ջոնը տարավ Լյուսիին ճանապարհելու, իսկ ես գնացի տուն, մեկ ժամ չանցած Ջոնը եկավ, սկսեցինք զրուցել:

— Նա, քեզ դուր եկա՞վ:

— Այո, հրաշալի ճաշակ ունես Ջոն:

— Ինձ հենց սա էր պետք, իմ ընկերոջ` եղբոր խոսքը:

Նա ուրախ էր, ես հավանեցի իր ընկերուհուն, ուրեմն դա նշանակում է, որ ամեն ինչ լավ է: Ինչն էր լավ, երբ ես էլ էի հավանել նրան, զառանցանքի հասնող մտքեր էին գլխումս:

Ջոնը գնաց, իսկ ես ամբողջ գիշեր, այդպես էլ չկարողացա քնել: Որոշեցի գնալ ակումբ, ինչ-որ բան խմելու: Նստած էի ակումբում, երբ մի գեղեցիկ աղջիկ ինձ մոտեցավ, խնդրեց, ինչ-որ բան հյուրասիրել: Ասացի, որ աղջկան խմելու մի բան հյուրասիրեն իմ հաշվին, մտածելով, որ դա նրան կբավարարի: Բայց, ոչ նա չգնաց, նստեց կողքիս, և առաջարկեց որևէ տեղ գնալ: Ասացի, որ  դրա ժամանակը չէ, և չեմ կարող, աղջիկը զարմացած նայեց ինձ, երևի մտածեց, թե համասեռամոլ եմ, որ հրաժարվեցի իր հետ ինչ-որ տեղ գնալուց,  և թողեց գնաց: Անգամ ես էի զարմացել ինձ վրա, ինչպես կարող էր, այն կնամոլ տղամարդը, որը աղջիկներից բացի ոչինչ չէր տեսնում, մեկին բաց թողնել իր ձեռքից: Եվ այդ ամենը նրա պատճառով, որ այսօր տեսել էր ընկերոջ անկրկնելի ընկերուհուն: Դուրս եկա ակումբից, գնացի տուն մտա լոգարան որպեսզի սթափվեմ: Առավոտյան Ջոնը աշխատանքի գնալուց առաջ, մտավ իմ տուն, ասաց, որ այսօր բան չպլանավորեմ, քանի-որ երեկոյան ցանկանում է, որ երեքով նորից գնանք ինչ-որ տեղ: Ինչ արած, մերժել նորից չեմ կարող, ու այս անգամ ոչ թե նրա համար, որ Ջոնը իմ ընկերն է, այլ նրա համար, որ ես էլ կարիք ունեի տեսնելու Լյուսիին: Երեկո էր, Ջոնը զանգեց ինձ, և խնդրեց, որպեսզի գնամ շախմատասերների ակումբ: Գնացի, ներսում էր, թե Ջոնը, և թե Լյուսին: Այս անգամ Լյուսին ավելի գեղեցիկ էր: Ջոնին հրավիրեցին շախմատ խաղալու, իսկ ես և Լյուսին նայում էինք խաղին: Եվ հանկարծ, ականջիս շշնջաց`

— Իսկ ինչու՞ դու չես խաղում:

Չգիտեի ինչ ասել, ախր ես շախմատ խաղալ չգիտեմ, միգուցե ամոթ էր, դա ասել, բայց ասացի:

-Ես շախմատ խաղալ չգիտեմ, բայց թագավորին և զինվորին իրարից կարողանում եմ տարբերել:

Լյուսին ժպտաց, ես` նույնպես: Արդեն մոռացել էինք, որ Ջոնը շախմատ է խաղում, և վերջապես լսեցինք Ջոնի ձայնը, շախ և մատ: Նա հաղթեց, ես հպարտ էի, որ իմ ընկերը լավ շախմատ է խաղում: Հետո նստեցինք սեղանի շուրջ, մատուցողը մոտեցավ մեզ:

-Ի՞նչ կցանկանաք:

-Պիցցա, -ասացի ես:

-Ի՞նչ պիցցա:

-Խոզապուխտով,- միառժամանակ ասացինք ես և Լյուսին:

Ջոնը ծիծաղում էր, չէր էլ պատկերացնում, որ ընկերը կարող էր այդքան ստոր մտքեր ունենալ: Ավարտվեց, և այս հանդիպումը, ես դարձյալ գնացի տուն, բայց այս անգամ կարծես թե, մեղքի զգացում չունեի, վատ չէի նայում այն հանգամանքին, որ Լյուսին ինձ դուր է գալիս: Անցավ երկու օր, Ջոնը ինձ հրավիրեց իրենց տուն, իր և Լյուսիի հետ թղթախաղ խաղալու: Գնացի, սկսեցինք արդեն խաղալ, երբ Ջոնի հեռախոսը զանգեց, նրա տնօրենն էր, ասաց, որ հենց հիմա գնա այլապես աշխատանքից կազատի: Ինչ արած, Ջոնը ստիպված էր գնալ, իսկ ես արդեն պատրաստվում էի, դուրս գալ, քանի-որ առանց Ջոնի սխալ կդիտվեր իմ մնալը: Բայց Ջոնը ինձ նախատեց, ասելով, որ մնամ, և Լյուսիի հետ խաղամ, քանի-որ Լյուսին նույնպես պետք է ինձ համար լինի այնպիսի ընկեր, ինչպիսին ինքն է: Ջոնը գնաց, ես և Լյուսին սկսեցինք խաղալ: Խաղում էինք, հետաքրքիր պատմություններ պատմում, և ծիծաղում: Կարծես վաղուց էինք իրար ճանաչում, այնքան էինք մտերմացել իրար հետ մեկ խաղ խաղալու ընթացքում, որ  անգամ հասցրեցինք փոխականվել, հեռախոսահամարներով և հասցեներով, որպես լավ ընկերներ: Արդեն ուշ էր, Ջոնը դեռ չկար, իսկ Լյուսին պետք է տուն գնար, ինչ արած, ես պարտավոր էի ընկերոջս փոխարեն դա անել: Նստեցինք իմ մեքենան` գնացինք, իջնելուց Լյուսին ասաց, որ իմ պես լավ ընկերոջ առաջին անգամ է կյանքում հանդիպում, և դուրս եկավ մեքենայից գնալով տուն: Իսկ ես մտածում էի, որ իմ պես փորձառու սրիկայի կյանքում չի հանդիպել, և գնացի տուն: Առավոտյան Ջոնը եկավ, շնորհակալություն հայտնեց ընկերուհուն տուն ճանապարհելու համար, ասելով, որ ես իսկական ընկեր եմ: Անցավ մոտ մեկ շաբաթ, Ջոնին գրեթե չէի տեսնում միայն մեկ անգամ զանգեց, և ասաց, որ աշխատանքը շատ ծանրաբեռնված է հիմա, և չի կարողանում ազատ ժամանակ գտնել: Ինչ արած, ընկերությունն` ընկերություն, աշխատանքը` աշխատանք: Նստած էի ինձ համար տանը, երբ դռան զանգը լսեցի, բացեցի դուռը, և ապշած կանգնեցի… դա նա էր… դա Լյուսին էր:

-Կարո՞ղ եմ ներս գալ:

-Իհարկե, դու իմ ընկերոջ ընկերուհին ես, և ինձ համար նույնպես կարևոր մարդ ես:

Մտավ ներս, սկսեցինք զրուցել:

-Ի՞նչ է եղել,-հարցրեցի ես:

-Ես այսպես այլևս չեմ կարող, Ջոնը գրեթե չի զանգում ինձ, շատ քիչ ենք հանդիպում, ես սա չէի երազում, ես այսպես չէի պատկերացնում,- ասաց Լյուսին:

-Ախր հասկացիր, նա ամեն օր աշխատում է, ազատ ժամանակ գտնել չի կարողանում:

-Իսկ ինչու՞ ես դու միշտ ազատ, ինչու՞ ես դու հասկացող և ըմբռնող և ոչ նա:

-Ես չեմ աշխատում, իսկ չաշխատող մարդիկ, միշտ էլ լավ են հասկանում, քանի-որ ժամանակ շատ ունեն:

-Ոչ, կարծում եմ պատճառը ամենևին էլ դա չէ, դու ուղղակի բարի ես, և ցանկացած աղջիկ կերազեր քո պես ընկեր ունենալու մասին:

-Դե լավ մի չափազանցրու, ես ուղղակի չեմ ուզում, որ դուք իրար հետ գժտված մնաք:

-Ես այլևս, այսպես չեմ կարող, -ասաց Լյուսին և գրկեց ինձ:

Իսկ ես դիմադրել էի փորձում, չէի կարողանում սեփական ցանկություններիս դեմ գնալ, երբ իմ գրկում էր այդ անկրկնելի գեղեցկությամբ աղջիկը: Նա գլուխը բարձրացրեց նայեցինք իրար աչքերի մեջ, և առանց հասկանալու իրավիճակը, մոտեցա նրան, և սկսեցի համբուրել, նա էլ էր դա ուզում: Չէր դիմադրում, մի պահ սթափվեցի, և ասացի, որ նա իմ ընկերոջ ընկերուհին է, և այսպես չենք կարող, նա ասաց, որ այլևս չկա իմ ընկերը իր համար, և խնդրեց շարունակել: Ինչ արած, սկսեցի համբուրել նրան, ախր ես էլ էի դա ուզում, շուրջ երկու րոպե համբուրվելուց հետո, նա սկսեց հանվել, այլևս չէի կարող սթափ մնալ, իմ ցանկությունները ինձնից առաջ ընկան, և զսպելը անհնար էր: Մենք սկսեցինք սիրել իրար, ամեն ինչ իդեալական էր, կարծես թե, բացի ամենակարևորից, ախր նա իմ ընկերոջ ընկերուհին էր: Նա տրվեց ինձ իր ողջ մարմնով և անընդհատ ասում էր, որ ես ուղղակի հրաշալի տղամարդ եմ: Ոչինչ չհասկանալով շարունակում էինք ամեն ինչ անկողնու մեջ: Մի պահ թված թե ձայն լսեցի, բայց դա մեզ չէր հետաքրքրում, մենք շարունակում էինք սիրել իրար: Եվ այդ պահին բացվեց սենյակի դուռը, դա Ջոնն էր: Նա ուշադիր նայեց թե ինչպես ենք ես և Լյուսին սիրով զբաղվում: Ձայն չհանեց, մեղքի զգացողությունը սպանում էր ինձ  այդ պահին, իսկ Լյուսիին չէր էլ հետաքրքրում, կարծես թե նա Ջոնին չէր էլ սիրում, և ցանկանում էր, որ շարունակեինք նորից սիրով զբավել: Ջոնը առանց խոսելու դուրս եկավ սենյակից, ես մտածեցի, որ ուր էլ գնա կհասցնեմ, ախր ես մեքենայով եմ: Պատահաբար նկատեցի, որ նա նստեց ինչ-որ մեքենա և գնաց: Ես Լյուսիին խնդրեցի, որ գնա իմ տնից: Նա գնաց, իսկ ես սկսեցի փնտրել Ջոնին, որպեսզի բացատրեմ թե ինչ է եղել: Բայց այս դեպքում բացատրելու ոչինչ չկար, ես ուղղակի դավաճան եմ, որը քնեց իր ընկերոջ ընկերուհու հետ: Չկարողանալով գտնել Ջոնին վերադարձա տուն, ամբողջ գիշեր չկարողացա քնել, ես ամենաստոր մարդն էի այդ պահին: Առավոտյան լուր ստացանք, որ Ջոնը իր նոր գնած մեքենայով ավտովթարի է ենթարկվել և մահացել: Որտեղից Ջոնին նոր մեքենա, ինչպես այս ամենը եղավ, անհնար էր պատկերացնել: Ջոնի տնօրենը եկավ ինձ մոտ, ասաց, որ Ջոնը ցանկանում էր մեքենա գնել, դրա համար խնդրել էր ամեն օր առանց հանգստի աշխատել, որպեսզի շատ գումար վաստակի: Հիմա ամեն ինչ պարզ էր, ես կորցրեցի իմ ընկերոջը, և այդ ամենը միայն ու միայն իմ ցանկությունները չզսպելու պատճառով: Անցավ շուրջ մեկ տարի, ես հանգստություն չէի կարողանում գտնել, իսկ ով կարող էր նման դեպքում հանգստություն գտնել: Ես դավաճանեցի իմ ընկերոջը, իսկ հետո նա մահացավ, ես  երկու մեղք էի գործել, իսկ Լյուսիին դա չէր էլ հետաքրքրում, նա արդեն նոր ընկեր էր գտել: Մտքովս անընդհատ ինքնասպանության գաղափարն էր առաջանում, ուժ հավաքեցի իմ մեջ, և զենք գնեցի, թվում էր թե դժվար կլինի ձգանը սեղմելը, բայց ոչ, ես կրակեցի ուղիղ իմ գլխին, ինչից հետո ողջ մնալը անհնար էր: Այնքան ուժեղ էր կրակոցի ձայնը, որ հասցրեցի արթնանալ քնից, և հասկանալ, որ ամեն ինչ ուղղակի երազ էր, և ես Ջոն անունով ընկեր չունեի…

Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան

About The Author

Թարմացումներ

Արխիվ ըստ ամիսների