Տեխնիկական, կազմակերպչական խնդիրների բացասական ազդեցությունները

Տեխնիկական, կազմակերպչական խնդիրների բացասական ազդեցությունները

Վերջերս Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում արվեստի երիտասարդներ ներկայացուցիչների համար կազմակերպվել էր մրցանակաբաշխություն: Միջոցառման նպատակն էր բացահայտել ու սատարել լավագույն մասնակիցներին: Մասնակիցներն, իհարկե, լավագույնս ներկայացրին իրենց պատրաստած համարներն ու ստացան արժանի պարգևատրումներ:

Համաձայնվեք, սակայն, որ մշակութային ոլորտում միջոցառմանն ուղեկցող կազմակերպչական թերություններն, այնուամենայնիվ, մեծ խոչընդոտներ են համարվում: Վերոնշյալ միջոցառումն էլ բացառություն չէր, ուստի այն սկսվեց 45 րոպե ուշացումով, ընդմիջումը, որի համար նախատեսված էր 10-ը րոպե, երկարաձգվեց մինչև 40-ի: Այս ամենը համեմվեց անլուծելի թվացող տեխնիկական խափանումներով:

Սա կարելի էր հասկանալ ու ընդունել, բայց արվեստին նվիրված միջոցառմանը 10-ը րոպե ներկայացնել ջեռուցման համակարգերի ու խողովակների մասին պատմող հոլովակ, այնքան էլ ողջունելի չէ: Արդյունքում միջոցառումն ավարտվեց նախատեսվածից 2 ժամ ուշ, ինչը չէր կարող բացասական բիծ չթողնել ստացած դրական տպավորությունների վրա:

Մեր օրերում կազմակերպվող նման միջոցառումները ոգևորիչ ու պարտավորեցնող են երիտասարդների համար, սակայն ստեղծված իրավիճակներն անլուրջ վերաբերմունք են առաջացնում թե´ մասնակիցների, թե´ հանդիսատեսի շրջանում:

About The Author

Թարմացումներ

Արխիվ ըստ ամիսների