«Voskevaz Wine Time» Ոսկեվազ գինու ժամանակ

«Voskevaz Wine Time» Ոսկեվազ գինու ժամանակ

Շուրջ մեկ տարի է, ինչ Սարյան փողոցում ավելացել է ևս մեկ գինետուն-ռեստորան` Voskevaz Wine Time: Ընդհանրապես այս փողոցը համարվում է գինետների փողոց, քանի որ ամեն քայլափոխի կարելի հանդիպել հետաքրքիր գինեանկյունների:

Սակայն  դրանցից,  ո՞րն ընտրել:

Սարյան 8 հասցեում գործող Ոսկեվազ գինետունն առանձնանում է իր էկլեկտի ոճով, վառ, բայց ներդաշնակ գույններով: Առաջին հայացքից աչքի է ընկնում, և գերում է անցորդների գինետան մուտքի դեղին փայտե դռները: Թվում է, թե ձեռքդ մեկնես, բացես դուռը,  կհայտնվես հեքիաթում:  Այստեղ յուրաքանչյուր իր, դետալ փոխկապակցված է, և ոչինչ արված չէ պարզապես անելու համար:

Գինետան գունային երանգները տարբեր են, բայց գերիշխողը` դեղինն ու փիրուզագույնը:  Ոսկեվազը ունի տարբեր սրահներ, գրադարանային անկյուն, տերասսա, բար հիշեցնող սրահ: Դեղին դռներին հաջորդում են մեծ սրահի փիրուզագույն հնաոճ  դռները: Այս սրահի ինտերիերը զուսպ է, բայց ընդհանուր ոճին համահունչ փոքր շտրիխերով: Փոքր սրահում տեղակայված է մեծ, և «հզոր» գինու ստենդը, որտեղ գերիշխողը հայկական Ոսկեվազ գինու գործարանին տարատեսակ գինիներն են (մոտ 250 այլ գինու տեսականի):

Voskevaz Wine Time-ում միայնակ մնալ դժվար է նույնիսկ բարային հատվածում. այստեղ ծաղկային ինտերիեր է, դեպի փողոց բացվող ապակե պատով: Գինետան տերասսանները գրեթե միշտ մարդաշատ են, նույնիսկ սառնաշունչ աշնանը:

Տերասսաներում գունային վառ լուծումնները և   ոճային լամպերը դարձրել են այն չափազանց նորաձև: Ընդհանրապես գինետան կոնցեպտը(փայտ, երկաթ, գույն) նորաձև է, և հաճախ երևանյան դիզայներները ֆոտոսեթերի համար ընտրում են հենց այս վայրը:

Իհարկե հասկանալի է, որ գինետան ինտերիերի վրա աշխատել են  դիզայներներ, և փորձել ստեղծել նմանը չունեցող մի վայր: Բայց տեղի դիզայներական լուծումների բնավ չեն ներդաշնակվում մուտքի և տերասսայի աստիճանները,  շատ պարզունակ են:

Voskevaz Wine Time-ում  ջերմ մթնոլորտ և  լավ երաժշտության պակաս գրեթե չի նկատվում: Սպասարկող անձնակազմն ամեն բան անում է, որպեսզի այցելուները իրենց ազատ զգան, երբեմն նաև տրվում են ձևականությանը, կեղծ բարեահամբյուրությանը:  Չափազանց  ուշադիր են  հաճախորդների հանդեպ, նույնիսկ այն ժամանակ, երբ մարդիկ ինչ-որ ուտեստ են համտեսում:  Ուշադրության չափն անցնում են, դիսկոնֆորտ ստեղծելով հաճախորդների մոտ: Եվ ի վերջո խախտում էթիկայի կանոնները:

Ինչ վերաբերում է ուտեստներին, ապա Ոսկեվազում հեղինակային խոհանոց է՝ հորինված ծիծաղաշարժ անվանումներով («Խեղճ
գառան սրունք», «Նույն խեղճ գառան կողեր», «Էն խեղճ գառից ինչ մնաց», «Ջրիկ Չիպոլինո», «Բրոկոլին և ընկերները», «Ճամպրուկ», «18+»…):

Եթե դուք ծանր աշխատանքային օրվա ավարտին որոշում եք ճաշել այստեղ, ապա պետք է իմանաք, որ  սկզբում թեթև սնվելու համար կարող եք պատվիրել նախուտեստ («Փրկարար նավակ»-1600դր.) կամ որևէ աղցան («Բրոկոլի և ընկերներ»-2500դր.)  համադրելով մատչելի, բայց որակյալ գինիներով («Ուրզանա», «Նուռազ» -5000դր., «Սպիտակ անապակ», «Սպիտակ կիսաքաղցր», «Կարմիր անապակ», «Կարմիր կիսաքաղցր»-3000դր.), մինչ այսքանը համտեսելը, պատրաստ կլինի հիմնական ուտեստը («այդ խեղճ գառով ցանկացած մեկը» -5900դր.), դե իսկ վերջում, ավել գումար ունենալու դեպքում, կարելի է նաև աղանդեր փորձել («Տանձ`կարամել»-2200դր.):

Դե ինչ` բարի ախորժակ:

Ինչ խոսք  համեղ է, բայց  ոչ մատչելի, փոքր մասնաբաժնով`մեծ ափսեյում:

Ընդհանրացնելով ամենը. Ոսկեվազ գինետունը երևանյան արդեն սիրված վայրերից մեկն է, որտեղ կարելի է լավ ժամանակ անցկացնել, լսել լավ երաժշտություն, վայելել հայկական գինին, իսկ եթե քաղցած եք, ապա լիքը դրամապանակով եղեք, որպեսզի հագեցած հեռանաք`  ձեզ հետ տանելով լավ հիշողություններ: Voskevaz Wine Time . իսկ , ե՞րբ է գինի վայելելու ժամանակը։

 

Թարմացումներ

Արխիվ ըստ ամիսների