Երկու խոսք հայ երիտասարդությանը

Երկու խոսք հայ երիտասարդությանը

08.02.2017 | Երեւան | Հեղինակ՝ Արսեն Բաբայան |

«Ես ճշմարտություն գիտեմ, որոնցից մեկն ասում է՝ ուզո՞ւմ ես գուշակել, տեսնել մի ժողովրդի ապագան՝ նայիր նրա երիտասարդությանը»։ Այս հանրահայտ ճշմարտությամբ է Նժդեհը սկսում դիմել հայ երիտասարդներին` ասելով՝ «Նայելով քեզ, հա’յ երիտասարդություն, վարդագույն լավատեսությամբ չեմ լցվում»։ Ցավոք այսօր էլ նայելով հայ երիտասարդությանը` չենք կարողանում վարդագույն լավատեսությամբ լցվել, բայց չէ՞ որ անցել է ավելի քան իննսուն տարի այն օրվանից, երբ Նժդեհը բարձրաձայնեց այս մասին։

Խոսելով ներկայիս երիտասարդության, նրա ապագայի, որոշումների, քաղաքական ու հասարակական կյանքում մասնակցության իր բաժինն ունենալու մասին` մնում է ասել. երեկ դու ավելի հուսատու էիր, քան այսօր։ Իսկ մեր վաղը, մեր ապագան կախված է ներկայից։

«Վաղն ազգովին պիտի հնձենք այն, ինչ որ սերմանում ենք այսօր, երբ դու նվազ խոստումնալից ես, երբ քո մեջ, շնորհիվ մեր օրերի նյութապաշտական ոգու եւ համատարած հուսալքության, թուլացել է պաշտամունքը երկու աստվածությունների՝ հայրենի ժողովրդի եւ երկրի, քո շարքերում, գիտես այդ, օրեցօր աճում է հոգնածների, ուղեկորույսների եւ դարպընթաց եղածների թիվը։

Քո մասին մտքի ու սրտի սնունդը, ավաղ, չի կազմում «առյուծոսկրի ուղնուծուծը»։ Տկարանալով բարոյապես՝ դու մեր մեջ թուլացնում ես մեր ժողովրդի լավագույն ապագայի հույսը»։

Այս ամենը բոլորովին էլ նոր մտքեր չեն, դրանք ավելի քան իննսուն տարի առաջ հայտնել է Գարեգին Նժդեհն իր օրագրում, որը տպագրվել է 1924 թվականին Կահիրեում։

Իսկ ի՞նչ է փոխվել ավելի քան իննսուն տարի անց՝ կարծում եմ ոչինչ։ Ահա թե ինչու Նժդեհն ուզեց մտերմաբար մի քիչ խոսել հայ երիտասարդության հետ։ Ինչպես ինքն է գրում՝ «Ուզեցի օրագրիս մի քանի անարվեստ էջերով՝ ծնունդը իմ խորհրդածությունների, ստիպել քեզ եւս մտածել մեր վաղվա մասին»։

About The Author

Թարմացումներ

Արխիվ ըստ ամիսների