ՍՊՈՐՏԱՅԻՆ ԱԶԳ ԵՄ ՈւԶՈւՄ ԴԱՌՆԱՆՔ. Հարցազրույց

ՍՊՈՐՏԱՅԻՆ ԱԶԳ ԵՄ ՈւԶՈւՄ ԴԱՌՆԱՆՔ. Հարցազրույց

Հյուրը՝ Սպորտի Եվ երիտասարդության հարցերի նախարարի խորհրդական՝ Վլադիմիր Հովհաննիսյան։

Թեման՝ սպորտային նոր նախագծեր, սպորտային ամսագրերի, կայքերի ստեղծման պատճառները, Հայաստանում տարբեր մարզաձևերի ներգրավվածությունը, ոլորտի զարգացման նախադրյալներն ու առկա խնդիրների լուծման տարբերակները։

— Դեռ վաղ տարիքից զբաղվել եք սպորտով, հարազատներն էին ուղղորդե՞լ, թե՞դա միայն ձեր ցանկությունն էր։

-Չորս տարեկանից սկսել եմ զբաղվել սպորտով և ինձ պատկերացրել եմ հենց այս ոլորտում, կապ չունի ես կլինեի մարզիչ, պետական աշխատող, թե մենեջեր, գլխավորը լինեի այս ոլորտում, որոշումը իմն է եղել, իսկ հարազատներս, մասնավորապես հորեղբայրս խրախուսել է ընտրությանս հարցում։

-ինչը՞ խթան հանդիսացավ սպորտային ամսագրի՝Sport De Facto-ի ստեղծմանը։

-Գաղափարը իմն էր, ինստիտուտն ավարտելուց հետո հասկացա, որ պետք է ստեղծել մի ամսագիր, որտեղ կարելի է լուսաբանել ոչ միայն Հայստանի սպորտային իրադարձությունները, նորությունները, այլ նաև հասարակությանը ծանոթացնել համաշխարհային սպորտի կյանքին, մարզիչներին, ձեռքբերումներին ու ձախողումներին, որոնք առկա են այդ ոլորտում։Հետևաբար հաջորդ քայլս եղավ ամսագրի ստեղծումը, որն իրականացրի ընկերոջս հետ, մոտ 2010 թ-ին։ Մոտ երկու տարի տպագրվեց և բավականին մեծ հաջողությունունեցավ, ինչպես նաև հետաքրքրություն առաջացրեց։ Մարդիկ անհամբեր սպասում էին նոր համարների տպագրմանը, ինչը շատ ոգևորիչ էր։

— Շարունակությունը եղավ Sport.am կայքի ստեղծումը։Եկավ նախորդին փոխարինելու՞։

-2012 թվականին, այսինքն Sport De Facto-ի ընդհատումից անմիջապես հետո ստեղծվեց այս կայքը, որի գլխավոր խմբագիրը ես էի, մոտ երկու տարի էլ սա գործեց։

-2014 թ-ին սպորտի նախարարության կողմից եղավ խորհրդականի առաջարկը, ինչպե՞ս ընդունեցիք այն։

-Մայիսին Գաբրիել Ղազարյանի կողմից եղավ առաջարկը, որն ընդունեցի մեծ սիրով, քանի որ հենց այդ ոլորտում էի ինձ տեսնում։

-Ի՞նչ դրական փոփոխություններ եք նկատում այս ոլորտում։

-Միանշանակ դրական փոփոխություններ նկատվում են անկախացումից հետո, վերջին 26 տարվա ընթացքում։ Հիմա շատ ավելի մարդիկ են հետաքրքրված այս ոլորտով, տարբեր տարիքային խմբեր են ներգրավված, որը ողջունելի է, կամաց-կամաց աճում է նաև մասսայական սպորտով հետաքրքվողների թիվը։ Շատացել են նաև պետական և մասնավոր մարզասրահները։ Ի վերջո 2016 թ-ին մենք ունեցանք օլիմպիական չեմպիոն։ Վստահաբար կարող եմ ասել, որ դրական փոփոխություններ կան և կլինեն։

-Յուրաքանչյուր ոլորտում էլ կան խնդիրներ։ Որո՞նք են այս ոլորտի խնդիրներն ու ինչ լուծման տարբերակներ են ձեռնարկվում։

-մենք ունենք ավանդական և ոչ ավանդական մարզաձևեր, ոչ ավանդական ասվածը մի փոքր հարաբերական է, նկատի ունեմ այն մարզաձևերը, որոնցից համեմատաբար ավելի ուժեղ ենք, օրինակ ըմբշամարտ, բռնցքամարտ, ծանրամարտ այստեղ համեմատաբար շատ ավելի հեշտ է, սրանց կողքին կան նաև այնպիսինները, օրինակ՝ թենիսը, սինխրոն լողը, որը գումարային լուրջ ծախսեր է պահանջում, այստեղ կան խնդիրներ, որոնք իհարկե ժամանակի հետ կլուծվեն։ Ունենում ենք նաև գույքի հետ կապված խնդիրներ, որի լուծման նպատակով պետական գույքային ծրագիր կա, ցավոք այն չի բավականացնում։ Մարզադպրոցներին, որոնք պետական են, օգնություն ցուցաբերվում է։ Փորձում ենք առաջնային խնդիրները լուծել,իհարկե չմոռմանալով երկրորդայինների մասին։

-Վերջին օգնությունը ո՞ր մարզադպրոցներին է եղել։

-Բոլոր այն պետական մարզադպրոցներին, որոնք գտնվում են սպորտի նախարարության ենթակայության տակ։ Տարբեր մարզադպրոցներում տարբեր է լինում օգնությունը, մի դպրոցում առաջնայինը օրինակ՝ըմբշամարտի գորգն է, դա է տրվում, մի ուրիշ տեղ մեկ այլ բան, այսինքն օգնությունը լինում է ըստ կարևորության և թե ինչի կարիքն է ավելի մեծ։

-Ի՞նչ փոփոխություններ են ապասվում այս ոլորտում։ Ծրագրեր կա՞ն։

-Նախարարության կողմից շատ ծրագրեր կամ, որոնցից կառանձնացնեմ մասսայական մարզումները, որն իրականացվում է շաբաթ օրերին, ընտրվել է վեց մարզատեսակ, որոնք իրար հաջորդելով անցկացնում են մարզիչները։ Մարզումները բացօթյա են, բայց եղանակային պայմանները հաշվի առնելով որոշ ժամանակ այն կիրականացվի Սպարտակում, բավականին հաջողված նախագիծ է, տարիքային սահմանափակում չկա, առանձին խումբ ունենք երեխաների համար, որոնց հետ աշխատում են հատուկ մարզիչներ։ Առաջնային նպատակը լավ բան անելն է։ Մի նախագիծ ևս կցանկանայի առանձնացնել. վերականգնել ժամանակին հեռուստատեսությամբ ցուցադրվող առավոտյան լիցքայի մարմնամարզությունը, որը հաջողված էր և պահանջված։

-Ո՞ր հեռուստաընկերության հետ կցանկանայիք իրականացնել այդ նախագիծը։

-Ամենառեյտինգային հեռուստաընկերությունների հետ և քանի որ պետական նախագիծ է ցանկալի է հենց Հանրային հեռուստաընկերության հետ համագործակցումը։

-Եթե 10 բալանոց համակարգով գնահատելու լինեիք այսօրվա սպորտային կյանքը, ինչպե՞ս կգնահատեիք։

-Իհարկե դժվար է գնահատական տալ, բայց երևի ութ կգնահատեմ։ Հիմնավորեմ. փոքր երկիր լինելով ունենք օլիմպիական չեմպիոն, չորս օլիմպիական մեդալ։ Ասել շատ վատ է, ինչպես շատերն են անում, շատ հեշտ է, բայց կարելի է դրա փոխարեն աշխատել ինչ որ բան լավը դարձնել, այլ ոչ քննադատել։

-Վլադիմիր Հովհաննիսյանը իրեն համարու՞մ է բազմապրոֆիլ։

-եթե հաշվի առնենք օրվա գրաֆիկս, ապա այո։

-Ի՞նչ է պակասում Հայաստանին։

-Թե ինչ է պակասում չեմ կարող ասել, բայց կցանկանայի մի բան, որպեսզի բոլորը գիտակցեին սպորտի կարևորությունը, զբաղվեին սպորտով, ունենաինք առողջ մանուկներ, առողջ հասարակություն, խոսքով սպորտային ազգ եմ ուզում դառնանք։

Թարմացումներ

Արխիվ ըստ ամիսների