Տաղանդներին տուն կանչել է հարկավոր ․ Հարցազրույց

Տաղանդներին տուն կանչել է հարկավոր ․ Հարցազրույց

27.12.2016 | Երեւան |

Անահիտ Առաքելյան

Հարցազրույցը՝ Անահիտ Առաքելյանի |

Գերմանաբնակ մեր հայրենակիցը՝ Գագիկ Ավետիսյանը, լինելով կրկեսի՝ շրջիկ արվեստի մասը կրողը, մասնակցելով Եվրոպական երկրների տարբեր կրկեսային փառատոններին ու անմասն չմնալով պարգևներից ու մրցանակներից, այսօր Հայաստանում է։ Հենրիկ Մալյանի թատրոնից մինչև Վարշավայի մեծ կրկեսի՝ մեծ բեմեր։ Լավագույն խաղընկերոջ՝ Պոպովի հետ ունեցած հետաքրքիր դեպքերի, կրկեսի ու կրկեսային խնդիրների, արտերկրում բնակվելու պատճառների ու հետ գալու ուղիների մասին։

— Պարոն Ավետիսյան լինելով Հենրիկ Մալյանի թատրոնի դերասան, ինչպե՞ս եղավ, որ դարձաք ձեռնածու։
— Շատ պատահական ամեն բան ստացվեց։ Ես ուսանել եմ Հենրիկ Մալյանի անվան թատրոնում, իմ ամեն ինչը կապված է այստեղի հետ։ Հայտնվեցի կրկեսում մի իրադարձության ժամանակ, որը եղավ ճակատագրական։

— Լինելով կրկեսի՝ շրջիկ արվեստի մասը կրողը, ի՞նչ խնդիրներ եք նկատում։

— Կրկեսը դա մի մեծ և ընդգրկուն հասկացություն է։ Կրկեսի մարդը երբեք չի կարող սահմանափակվել մի քաղաքի կամ երկրի կրկեսի ներկայացմամբ։ Պետք է շրջագայել, զարգանալ, որի խնդիրն այսօր նկատելի է Հայաստանում։

— Պարոն Ավետիսյան, լինելով ընտանիքի միակ որդին, ինչպե՞ս արձագանքեցին ծնողները ձեր արտերկրում բնակվելու որոշմանը։

— Սկզբնական շրջանում դեմ էին և լսել անգամ չէին ուզում, հետո երևի համակերպվեցին։ (ժպտում է)

— Ի՞նչը «կստիպի» Գագիկ Ավետիսյանին վերադառնալ և ապրել հայրենիքում։

— Եթե լինեն հրավերներ հնարավոր է, ինչպես նաև գնահատված լինելու զգացողությունը։ (ափսոսանք)

— Հետաքրքիր դեպք կուլիսներից դուրս կամ գուցե հենց ներսում, որը տպավորվել է։

— Շատ հետաքրքիր դեպքեր են եղել, բայց մեկը առանձնացնեմ. իմ լավագույն խաղընկերը՝ Պոպովը, ում կորուստը շատ մեծ ցավ էր ինձ համար, մի անգամ կուլիսների ետևում, երբ արդեն վայրկյաններ էին մնացել նրա բեմ դուրս գալուն և նա ինքնամոռաց ու շատ ոգևորված ինչ որ դեպք էր պատմում ինձ, ես նկատեցի, որ ինչ որ մասնիկ պակասում է նրա դեմքին, չուզենալով ընդհատել նրան, լսում էի, լսում և վերջին պահին, երբ արդեն եկավ այն ժամանակը, որ պետք էր բեմ բարձրանալ գոռացի. «Քիթդ Պոպով, քիթդ ես մոռացել դնել», երբեք չեմ մոռանա, իհարկե նա հասցրեց դնել իր քիթը։ (կարոտով հիշեց)

— Միշտ ուրախացնում եք, իսկ ինչը՞ կարող է ուրախացնել Գագիկ Ավետիսյանին։

— Ինձ ուրախացնում է երեխաների ծիծաղը, հարազատներիս ու սիրելիներիս ժպիտները, առավել ուրախանում եմ, երբ դրա պատճառն եմ դառնում։

— Ի՞նչ է պակասում Հայաատանին։

— Լավ սիրտն ու արդարությունը։ Լավ սիրտը դա ընդհանուր մթնոլորտի մասին է խոսքը, Հայաստանի սրտի մասին է, որը ներարկողը պետք է լինի,ուժ տվողն ու մի բան ստեղծողը, որը ցավոք հիմա չկա։

— Սպասե՞նք գուցե գա այդ ժամանակը։

— Գուցե, կհանդիպենք երկու հարյուր տարի անց։ (ծիծաղ)

Թարմացումներ

Արխիվ ըստ ամիսների