«Միշտ ցանկացել եմ լինել կինոյի ուժեղ տղան». Հարցազրույց

«Միշտ ցանկացել եմ լինել կինոյի ուժեղ տղան». Հարցազրույց

12.12.2016 | Երևան |

Անահիտ Առաքելյան

Հարցազրույցը՝ Անահիտ Առաքելյանի |

Անկեղծ բացահայտումներ «Ռեստարտ» սիթքոմում ուժեղ տղայի կերպարը մարմնավորած, բոդիբիլդինգի մարզիկ, Star Gym մարզասրահի մարզիչ՝ Լևոն Հովհաննիսյանի հետ։

— Ինչպե՞ս եղավ, որ ֆիզկուլտ ինստիտուտի, փրկարարական բաժնում սովորող ուսանողը որոշում է դառնալ ոչ թե փրկարար, այլ մարզիչ։

— Իրականում, որպես այդպիսին որոշում չի եղել, ես դեռ փոքր տարիքից եմ զբաղվել սպորտով, հետագայում հաճախել մարզասրահներ, բայց տասնվեց տարեկանս բոլորելուն պես հասկացա, որ ուզում են լինել հեռուստաէկրաններին երևացող ուժեղ տղաներից՝ «կինոյի ուժեղ տղա»-ն։ (ժպիտ)

— Լևոն, զինվորական ծառայությունը չխանգարե՞ց ընտրած մասնագիտությամբ զբաղվելու հարցում։

— Ես կողմ եմ պարտադիր ծառայությանը, չնայած տեսակով չհարմարվող եմ, ունեմ ամբիցիաներ, բայց ցանկանում եմ խորհուրդ տալ այն տղաներին, ովքեր նոր պետք է անցնեն ծառայության, խույս չտան, քանի որ այդ երկու տարիների ընթացքում շատ բան են սովորելու, կոփվելու։ Ծառայությունից վերադառնալով, ուսումս չշարունակեցի, հասկանալով, որ պարզապես դա իմը չէ։ Ծառյությունը չխանգարեց ինձ, ես եկա և շարունակեցի զբաղվել սպորտով, մասնավորպես բոդիբիլդինգով, մարզչային աշխատանքով։

— Մարզիչը պե՞տք լինի ինչ-որ չափով նաև հոգեբան։

— Այո, միանշանակ։ Մարդկանց հետ կոնտակտ պետք է կարողանալ ստեղծել, հակառակ դեպքում չի կարելի խոսել արդյունավետ աշխատանքի մասին։ Ամեն մարդ ունի իրեն հատուկ առանձնահատկությունները, որը պետք է հաշվի առնել։

— Ինչպե՞ս եք կազմում այցելուների սննդակարգը։

— Մարզումները սկսելուց առաջ պարտադիր պետք է իմանալ, թե արդյոք մարդն ունի առողջական խնդիրներ, ընդունում է դեղահաբեր և եթե այո, ապա ինչ դոզայով, ճշտում ենք մարդու ավելորդ քաշի, ժառանգականության մասին տեղեկություններ, այսքանից հետո միայն կազմվում է սննդակարգը։

— Ի՞նչ եք կարծում մարզական ոլորտում պարտադի՞ր է կրթությունը։

— Անկեղծ լինեմ ու ասեմ, որ ես անձամբ չունեմ կրթություն ու չեմ ստի ասելով, որ գնացել եմ ինչ որ իքս երկիր, ստացել եմ ինչ որ իքս կրթություն, (ծիծաղ) բայց կարծում եմ, որ այս ոլորտում կարելի է լինել հետաքրքրասեր, զբաղվել ինքնազարգացմամբ, փոխանակվել ունեցած գիտելիքներով, որը կտա իր արդյունքը։

— Լևոն Հովհաննիսյանը իրեն համարու՞մ է բազմապրոֆիլ։

— Ամպագորգոռ հայտարարություններ չեմ ուզում անել, կարող եմ միայն ասել, որ այն ինչ ինձնից կախված է անում եմ և անում եմ մեծ պատասխանատվությամբ։

— Ու՞մ կողմից եղավ առաջարկը «Restart» սիթքոմում մարմնավորել լուրջ ու ուժեղ տղայի կերպարը։

— Առաջարկը եղավ սույն թվականի մայիս ամսին, երբ ես Վրաստանում էի՝ մրցումների և հաճախ համացանցով կիսվում էի վիդեոնյութերով։ Այդ ընթացքում ինձ զանգում է նախագծի ռեժիսոր՝ Հրաչը Շատյան և առաջարկում այդ դերը։ Հանդիպում ենք ու ես հասկանում եմ, որ դա լրիվ իմ կերպարն է։ Միայն ինձ մի բան էր խանգարում կերպարի հետ կապված. շատ լուրջ էր, ինձ չէր թույլատրվում բացարձակ ժպտալ։ (ժպտաց) Հետո ծանոթանալով անձնակազմի հետ, հասկանալով, թե ինչ համբավ ունեցող մարդկանց հետ եմ աշխատելու, ինչպիսիք Մկրտիչ Արզումանյանն է, Լուիզան Ներսիսյան, Աննան Գրիգորյան, մեծ պատասխանատվությամբ լցվեցի։ Առիթից օգտվելով ուզում եմ շնորհակալություն հայտնել այս մարդկանց ինձ օգնելու, իրենց աջակցությունը ցույց տալու համար։

— Ի՞նչ է պակասում Հայաստանին։

— Սերը և հավատը ազգային ուժի հանդեպ։

Թարմացումներ

Արխիվ ըստ ամիսների