Հայաստանն ունի ապագա, որովհետև ունի ազգային արժեքները կրող երիտասարդություն․ Հարցազրույց

Հայաստանն ունի ապագա, որովհետև ունի ազգային արժեքները կրող երիտասարդություն․ Հարցազրույց

12.12.2016 | Երևան |

Անահիտ Առաքելյան

Հարցազրույցը՝ Անահիտ Առաքելյանի |

Հարցազրույց` էթիկայի դպրոցի և Մայր Աթոռ Սրբ.Էջմիածնի հայ եկեղեցու և համաշխարհային երիտասարդության կենտրոնի միավորման գրասենյակի տնօրեն՝ Գևորգ Մկրտչյանի հետ։
Թեման՝ էթիկայի դպրոցի ստեղծման, բարոյական նորմերի, ազգային արժեհամակարգը պահպանելու և գնահատելու կարևորության մասին, ինչպես նաև այն քայլերի մասին, որոնք կատարելու դեպքում միայն, կարող ենք ստեղծել հայ բարեկիրթ քաղաքացու կերպարը։

— Որո՞նք էին այն գլխավոր պատճառները,որոնք խթանեցին էթիկայի դպրոցի ստեղծմանը։

— Գլխավորը. ունենալ հայ բարեկիրթ քաղաքացի, հիմքում ունենալով բարեկիրթ լինելու խնդիրը։ Անդրադարձ կատարվեց, թե ներկայումս հայ իրականության մեջ ինչ խնդիրներ կան վերջին քսանհինգ տարվա ընթացքում։ Անցնելով այս ժամանակաշրջանը, հարց է առաջանում արդյո՞ք մենք ունենք կամ ստեղծել ենք բարեկիրթ քաղաքացու կերպար։ Սրանք հարցադրումներ են, որոնք կարելի է տալ ամեն օր։ Լինելով հասարակության մեջ գործունեություն ծավալող մարդ, պետք էր մտածել, թե ինչ է պետք առաջարկել։ Ուսումնասիրելով դաշտը, հասկացա, որ պետք է ստեղծել մի կառույց, որը կգա լրացնելու այդ բացը, որն էլ եղավ էթիկայի դպրոցը։ Նշեմ, որ այն գործում է արդեն հինգ տարի։

— Ո՞րն է կառույցի գլխավոր նպատակը։

— Հասնել ինքնազարգացման, կրթվել ու դաստիարակվել։ Կան կանոններ, որոնք պետք է պահպանել, շատ անգամ լսում ենք. «լավ ով է պահպանում այդ կանոնները», եթե առաջնորդվենք այս գաղափարախոսությամբ, հաջորդը կանդրադառնանք իրավական ակտերին և այլ բաների, որն էլ կվերածվի քաոսի։

— Գալով էթիկայի դպրոց,մարդը ի՞նչ է սովորում և վերցնում այդտեղից։Նշեք գլխավորները։

— Հստակ տեղեկատվություն հագուկապի, շպարվելու, խոսքի մատուցման, սպասարկման, ռազմական էթիկայի, ինչպես նաև դասավանդվում են հաղորդակցման հմտությունների մասին առարկան,հռետորիկա։ Դպրոցում մարդկանց հնարավորություն է տրվում թիմային աշխատանք կատարել,որը կարող է լինել քննարկման ձևով, խաղարկային կամ թրեյնինգային։
— Ո՞ր տարիքից է թույլատրելի հաճախել էթիկայի դպրոց։

— Ունենք տասնչորսից մինչև հիսունհինգ տարեկան մասնակիցներ։ Տարիքային սահմանափակում, որպես այդպիսին չկա։ Կախված է այն հանգամանքից, թե մարդը ինչքանով է ինտեգրվել խմբում։ Ապագայում ունենք ծրագիր ընդգրկել նաև ավելի փոքր տարիքային խմբերի։ Յուրաքանչյուր խմբում ընդգրկված է քսանից քսանհինգ մարդ։

— Ի՞նչ է պակասում Հայաստանին։

-մենք ունենք ապագա, որովհետև ունենք ազգային արժեքները կրող երիտասարդություն,որը միասնական է,մեզ մնում է միայն հասկանալ,թե որն է մեր ազգային գաղափարախոսությունը, թե ինչ ենք ուզում ազգովի (ժպտում է)։

Թարմացումներ

Արխիվ ըստ ամիսների