Առողջ ապրելակերպով զբաղվեը դարձել է թրենդային. Վլադ Խառատյան

Առողջ ապրելակերպով զբաղվեը դարձել է թրենդային. Վլադ Խառատյան

30.11.2016 | Երևան |

Անահիտ Առաքելյան

Հարցազրույցը՝ Անահիտ Առաքելյանի |

Երբ մարդիկ սկսում են մտածել նիհարելու և դիետաներից օգտվելու մասին, այդ ընթացքում կորցնում են գրեթե մեկ տարի։ Միջին հաշվարկներով կինն ավելորդ քաշի մասին մտածում է օրը մոտ 21 րոպե, իսկ տղամարդիկ՝ 18։ Սակայն կանայք, ի տարբերություն տղամարդկանց ավելի շատ են զբաղվում առողջ ապրելակերպով։ Ինչպես ունենալ ճիշտ ու առողջ ապրելակերպ։ Խորհուրդներ Օրանժ ֆիթնեսի մարզիչ, Ձյուդոյի առաջնությունների մասնակից և բոդիբիլդինգի բացարձակ չեմպիոն՝ Վլադ Խառատյանի կողմից։

-Ունենալով երկար տարիների փորձ այս ոլորտում,վերջին 7-8 տարվա ընթացքում ի՞նչ փոփոխություններ եք նկատում։

-Առողջ ապրելակերպը կարելի է ասել նորություն է Հայաստանի համար, գնալով զարգանում է և աճում հետաքրքրողների թիվը, որի համար շատ ուրախ եմ։ Հայաստանում սա արդեն դարձել է թրենդային, ոչ միայն անհրաժեշտություն է, այսինքն միայն քաշի հետ խնդիր ունեցողները չէ, որոնք զբաղվում են, այլ բոլորն էլ ցանկանում են զբաղվել, հետևաբար պահանջարկ կա։ Վերջին 7-8 տարվա կտրվածքով բավականին դրական փոփոխություններ են նկատվում։ Առաջնային փոփոխությունը, որը նկատելի է, դա մարդկանց իրազեկված լինելն է։

-Այս ոլորտի սիրահարները հիմնականում կանայք են թե՞ տղամարդիկ։

-Հիմնականում կանայք են։ Կան նաև մեծահասակների շրջանում հետաքրքրվողներ, ովքեր աշխատանքի բերումով չեն կարողանում հաճախել մարզասրահներ կամ տանը զբաղվել դրանով, ինչի համար էլ մենք ունենք բացօթյա մարզումներ, որոնք շաբաթ օրերն են տեղի ունենում, որն էլ հնարավորություն է տալիս այն մարդկանց, ովքեր չեն հասցնում շաբաթվա ընթացքում զբաղվել և հետևել իրենց կառուցվածքին,ազատ օրը տրամադրել դրան։ Մարզումները բացարձակ անվճար են և ցանկության դեպքում կարող են մասնակցել բոլորը։

-Եթե այս ոլորտում հետաքրքրվողների իրազեկված լինելը գնահատենք 10 բալանոց համակարգով, ինչպե՞ս կգնահատեք։

-Դեռ հինգ, բայց վստահ եմ, որ գնալով կզարգանա, որի համար շատ բան ենք անում։

-Արդեն մեկ տարի է ինչ անցկացնում եք սեմիանար-դասեր առողջ ապրելակերպ թեմայով։ Ո՞րն է հիմնական նպատակը և որքանո՞վ է արդյունավետ։

-Սեմինար-դասերի նպատակը մարդկանց բերել, հասցնել առողջ ապրելակերպի, մոտիվացնել ռեզուլտատներով, սովորեցնում ենք ինչպես ճիշտ սնվել և առանց վնասվածքների մարզումներ կատարել։ Այս ամենը խթան է հանդիսանում,որպեսզի հասարակությունը լինի առողջ ու իրազեկ։

-Ինչպե՞ս է պետք ճիշտ նիհարել, չվտանգելով օրգանիզմը։

-Առաջին. պետք է ունենալ թեթև ֆիզիկական ակտիվություն, շատ քայլել, շարժվել, առավոտյան մարզումներ հաճախ կատարել։Երկրորդ.սննդակարգի մեջ պետք է շատացնել ածխաջրերով հարուստ սննդամթերք,ինչպես նաև օգտագործել մրգեր,բանջարեղեն, սրանք ցանկալի է օգտագործել օրվա առաջին կեսին, իսկ երկրորդ կեսին խորհուրդ եմ տալիս ներառել սպիտակուցներով հարուստ սննդամթերք, չմոռանալով ջրի օգտագործման մասին։

-Պե՞տք է օգտվել դիետաներից, թե ոչ։

-Մարդիկ, ովքեր ցանկանում են հասնել ռեզուլտատի խորհուրդ եմ տալիս չօգտվել տարատեսակ դիետաներից, քանի որ դրանք կարող են լինել վտանգավոր սեփական օրգանիզմի համար։ Մանավանդ խորհուրդ չի տրվում դիետաներից օգտվել վահանաձև գեղձի և երիկամների հետ խնդիր ունեցող մարդկանց, որոնց համար առանձին սննդակարգ գոյություն ունի։ Պետք է ունենալ պարզապես ճիշտ օրակարգ, քաջատեղյակ լինել, ինչին նպաստում նաև մեր սեմինար դասընթացները, որոնք բացարձակ անվճար են և հնարավորություն են տալիս ներառել նաև այն մարդկանց, ովքեր չունեն ֆինանսական բավարար միջոցներ՝ օգտվելու վճարովի ծառայություններից։

-Իսկ ինչպե՞ս կարող են գրանցվել և մասնակցել այդ դասընթացներին։

-Գրելով իմ ֆեյսբուքյան կամ ինստագրամյան էջին, գրանցվում են և մասնակցում։

Թարմացումներ

Արխիվ ըստ ամիսների