Ո՞վ է լրագրողը

Ո՞վ է լրագրողը

09.10.2016 | Երեւան |

Հեղինակ՝ Մանե

Հեղինակ՝ Մանե |

Դեռ փոքր տարիքից տատիս կտրում էի գործերից, նստեցնում ու սկսում «Մանեի երկիր» հաղորդումս:
Իմ փոքրիկ եթերը եթեր էր ամեն ինչի մասին. սկսած հագուստից ու վերջացրած խոհանոցով՝ որտեղ միայն կարողանում էի սուրճը խառնել շաքարավազին ու «անմահական» քաղցրավենիք ստանալ:
Սիրում էի եթերը, սիրում էի բոլոր հաղորդավարներին ու միշտ երազում գոնե մեկ անգամ հայտնվել քառակուսի տուփի ապակու հետևում:
Տարիներն անցան, մի քանի տարի ուզում էի իրավաբան դառնալ, սակայն իմ կյանքում հանկարծակի մեծ փոփոխություն տեղի ունեցավ: Ծանոթացա լրագրողի հետ, ով նորից ինձ տեղափոխեց մանկությանս երազանքների եթեր ու ինձ իր փորձով հասկացրեց, որ՝ չէ Մանե ջան, իրավաբաններ թող դառնան ուրիշները, քեզ մեկ այլ բան է հարկավոր…
Ես ակտիվ եմ, շատերն ասում են, որ արյունը մեջս եռում է:
Հետաքրքրասեր եմ, ամեն բան ուզում եմ բոլորից շուտ իմանալ:
Այդ իսկ պատճառով ես որոշեցի նմանվել այն լրագրողին, ով Մանեին հետ բերեց եթեր ու օգնեց Մանեին հասկանալ, որ պետք է լրագրող դառնալ, այլ ոչ իրավաբան:
Իսկ երբևէ դուք ինքներդ Ձեզ հարց տվել եք, թե ո՞վ է լրագրողը:
Գիտեմ, 10-ից 8-ը մտածում է, որ լրագրողը միայն նախարարների ետևից բարձրախոսով վազողն է:
Իսկ ես՝16-ամյա աղջիկս, Ձեզ վստահեցնում եմ, որ դուք սխալ եք մտածում:
Ախր լրագրողը Ձեր ու այդ նախարարների միջև միջնորդն է:
Ու մինչ դուք տանը նստած տաք թեյ եք խմում ու միացնում հեռուստացույցը, սպասում նոր լուրի, այդ լրագրողը անձրևի, ցեխի, ցրտի կամ մեկ այլ եղանակի ժամանակ վազում է, որպեսզի դուք տեղեկացված լինեք:
Նաև ավելացնեմ, որ լրագրող լինելը մի փոքր բարդ է, որովհետև այդ նույն լրագրողը պետք է լինի և՛ հոգեբան, և՛ դերասան, և՛ ուսուցիճ և ինչու չէ նաև իրապաշտպան:

About The Author

Թարմացումներ

Արխիվ ըստ ամիսների