Ադրբեջանը գումար է խնայում զինվորի վրա

Ադրբեջանը գումար է խնայում զինվորի վրա

01.10.2016 | Երեւան |

Աշոտ Ասատրյան

Հեղինակ՝ Աշոտ Ասատրյան |

Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել 2017 թվականի պետական բյուջեի ծախսերի վերաբերյալ: 2017 թվականին երկրի պետական բյուջեում պաշտպանական ոլորտի համար ծախսերը նախատեսված են 1 մլրդ 615 մլն 359.868 հազար մանաթի չափով, որից 1 մլրդ 486 մլն 905.140 հազար մանաթը նախատեսվում է պաշտպանական ուժերի, 122 մլն 700.302 հազարը` ազգային անվտանգության ծախսերի, իսկ 2 մլն 642.144 հազար մանաթը` պաշտպանության և անվտանգության ոլորտներում կատարվելիք ուսումնասիրությունների համար:
Այս թվերը տարբերվում են անցած տարվա թվերից, դրանք 5 անգամ քիչ են , քան 2015 թվականի հատկացված բյուջեն: 2016 թվականին Ադրբեջանի ՊՆ-ին հատկացրած գումարները կազմում են երկրի բյուջեի 12,6 տոկոսը, իսկ 2015 թվականին ՊՆ-ին հատկացվել էր 5 մլրդ մանաթ:
Վերջին շրջանում նավթի գների զգալի տատանումները մեծ վնաս են հասցրել Ադրբեջանի տնտեսությանը: Երկրի ղեկավար Իլհամ Ալիևը արդեն քանի ամիս փորձում է նոր ելքեր գտնել տնտեսությունը վերականգնելու համար: Տնտեսությանը նաև մեծ վնաս հասցրեց 2016 թվականի ապրիլ ամսվա մարտերը:
Ապրիլի հենց սկզբի օրերին շարքից դուրս եկան ադրբեջանական թանկարժեք զինատեսակներ, խիտ բնակեցված ադրբեջանական գյուղերի մեծ մասը ամբողջությամ ավիրվեց՝ Ադրբեջանի բանակի անգրագետ ռազմավարության պատճառով, քանի որ հրետանային ստորաբաժանումները ադրբեջանի բանակի ղեկավարության հրամանով պահվում էին գյուղերում՝ բնակիչների քթի տակ:
Այս ամենը վերականգնելու ու տեխնիկաները նորով փոխելու համար Ադրբեջանը ահռելի գումարներ է ծախսել մի քանի ամիսների ընթացքում և դեռ մի քանի անգամ էլ պետք է ծախսի: Գումարները դուրս են գրվում պետական բյուջեից, և եթե հաշվի առնենք, որ գումարների մի մասն էլ գնում է երկրի ղեկավար Ալիևի ընտանիքի գրպանը , ապա չոր հաշվարկներով պարզ է դառնում, որ դեռ եկող տարվա մեջ այս տարվա տրամադրվող գումարի չափն էլ կնվազի:

About The Author

Թարմացումներ

Արխիվ ըստ ամիսների