Երևան-Թբիլիսի

Երևան-Թբիլիսի

30.09.2016 | Թբիլիսի |

Մանուկ Նիգոյան

Հեղինակ՝ Մանուկ Նիգոյան |

Եթե մի պահ մի կողմ թողնենք Երևանի՝ աշխարհի հնագույն քաղաք լինելու մասին պաթոսախոս ածականներն, ապա Երևանն անշուշտ գեղեցիկ ու իրացվող քաղաք է, իրացվող զբոսաշրջիկների համար, որովհետև յուրաքանչյուր քաղաք նախ իր առաջ միջազգային սպառողի համար իրացվող լինելու խնդիր ունի։
Բայց որքանով է պետությունը հոգատար վերաբերմունք դրսևորվում նախ իր քաղաքացիների, ապա հյուրերի համար, այս մասին չէի կարող արդարացիորեն արտահայտվել եթե Թբիլիսի այցելած չլինեի: Խոհեմ չի լինի Երևանը համեմատել, օրինակ, Լոնդոնի կան Փարիզի հետ և ստորադասել, քանի որ պայմաններն, ինչ խոսք, անհավասար են, իսկ պետությունների ներքին և արտաքին քաղաքական խնդիրներն ու հարաբերությունները բոլորովին այլ են, բայց լինել Թբիլսիից ընդամենը 300 կիլոմետր հեռավորության վրա, պատեհ-անպատեհ մշտապես ոտք մեկնել Վրաստանի հետ ու համեմատության ժամանակ այսքան խայտառակ պարտություն կրելն էլ մի բան չէ…
Տարբերությունը սկսվում է անմիջապես Բագրատաշենում՝ երկու երկրների անցակետերից և այլևս չի ավարտվում՝ ձգվելով դեպի Թբիլսի տանող մայրուղու ողջ երկայնքով…
Հիշում եմ, երբ պատմության դասագրքում հանդիպեցի «Բարենորոգումների ծրագիր» արտահայտությանըyerevan պատմության ուսուչիս բացատրեց որ այդպես կոչվում է այն երևույթը, երբ հնի կողքին ստեղծվում է նորը՝ առանց փչացնելու կամ ստվերելու հինը…
Թբիլսին բարենորոգումների ծրագրի վառ օրինակ է, որտեղ ոչ մի նոր շինություն չի ստորադասում իր հարևան պատմական շինությանը։ Իսկ Երևանում նոր շենքերն անպայման կառուցվում են կամ ի հաշիվ պատմամշակութային արժեքների կամ վերջինիս հետ առանց որևէ ճարտարապետական կապի, որն, իհարկե, ժամանակի ընթացքում ստեղծում է դոմինանտության մթնոլորտ և պարարտ հող այնպիսի հայտարարությունների համար՝ ինչպիսիք էր Արամի 30 հասցեի շինությանը Սարայ անվանելը։
Թբիլսին անմնացորդ Եվրոպական քաղաք է, Եվրոպական ճարտարապետությամբ, վարք ու բարքով, կոլորիտով, քաղաքաբնակների զարգացվածության մակարդակով և քաղաքացի լինելու գիտակցությամբ, իսկ Երևանում իշխում է հետխորհրդային երկրի մայրաքաղաքի պիտակը, խորհրդային խրուշչյովկաներով, կրպակներով ու վետերոկներով, որոնք անդադար ավելանում են, մարդկանց պարոնով դիմելն ամոթ համարող քաղաքաբնակներով։
Այս ամենով հանդերձ Երևանն այնուամենայնիվ իր դիմագիծն ունի, որի վրա քաղաքային իշխանություններն անվերջ սևագրում են իրենց ճաշակը՝ ինչպես ավարտական դասարանի աշակերտն այլևս անպետք տետրի վերջին էջին:
Սա այն մասին էր, ինչի մասին մշտապես աղաղակում են բոլորը, բայց կան խնդիրներ որոնք կախված են ոչ թե քաղաքային իշխանությունների ճաշակից ու հոգատարությունից, այլ քացաքացուց: Այս դեպքում դա գրքի ներգրավվածությունն է քաղաքային կոլորիտում։
Թբիլիսիի կենտրոնական Ռուսթավելու փողոցից բացվում է մի նրբանցք, որը կարճ ժամանակ անց ավարտվում է բացօդյա գրադարան-սրճարանի բակում, ուր մարդիկ քաղաքային եռուզեռի էպիկենտրոնում, բայց քաղաքային եռուզեռից կտրված, գիրք են կարդում և սրա կողքին փորձում եմ հիշեմ մի նրբանցք, որը Հյուսիսային կամ Մաշտոցի պողոտաներից մեզ կտանի, կկանգնեցի գրքի ցուցափեղկի առաջ, որի ներսում մարդիկ կարդում են։
Գրքի բացակայության մեջ մեր մեղքն առավել փաստացի դարձնելու համար պատմեմ նաև Թբիլիսյան փողոցներում գիրք վաճառող մարդկանց՝ իրենց գրքերի նկատմամբ հոգատարության մասին, դրանք մաքուր և կոկիկ շարված են հին գրադարակներում, այնքան ներկայանալի, որքան երևանյան լավագույն գրախանութում։
…Այս նյութը գրելու օրն իմացա Հանրապետության Հրապարակից «Նոյան տապան» գրախանութի հեռացման մասին, ու ինչպես ճշմարտության պահին փռշատցողին են ասում` էդքան էլ ճիշտ։

About The Author

Թարմացումներ

Արխիվ ըստ ամիսների