Հեղինակ՝ Տիգրան Բալայան

Տեղեկատվության կարևորությունը երկրի արտաքին քաղաքականության համար

29.06.2016 | Երեւան | Հեղինակ՝ Տիգրան Բալայան | Նախորդ բաժիններում արդեն անդրադարձել ենք այն կարևորությանը, որն ունի տեղեկատվությունը մարդու, հասարակության և պետության կենսագործունեության բոլոր բնագավառներում։ Արտաքին քաղաքականությունն այն ոլորտներից է, որն ուրվագծվում, մշակվում, որոշվում և իրականացվում է հենց տեղեկատվության հիման վրա։ Արտաքին քաղաքական տեղեկատվությունը բազմազան, բազմաղբյուր և բազմաբովանդակ է։ Բազմազան է, որովհետև վերաբերում է ամենատարբեր ոլորտներին, բազմաղբյուր, որովհետև գալիս է տարբեր աղբյուրներից և բազմաբովանդակ, որովհետև ունենում է տարբեր բովանդակային ձևեր և դրսևորումներ։ Օրինակ՝ որևիցե երկրում ներդրումային կամ գործարար նոր կապերի հաստատման հնարավորությունների ընձեռումը վերաբերում է տնտեսական ոլորտին, ինչը կարևոր է արտաքին քաղաքականության և տնտեսական դիվանագիտության տեսանկյունից։ Սույն տեղեկատվությունը կարող...

Read More

Տեղեկատվական աշխատանքն արտակարգ իրավիճակների պայմաններում

27.05.2016 | Երեւան | Արտակարգ իրավիճակն այն իրավիճակն է, որի դեպքում որոշակի տարածքում՝ աղետի գոտում կամ դեպքի վայրում, խաթարվում է կարգավորված կենսագործունեությունը: ԱԳՆ, դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների աշխատանքային պրակտիկայում կարող են ծագել ամենատարբեր արտակարգ իրավիճակներ, որոնք կարող ենք դասակարգել հետևյալ կերպ. ● քաղաքական բնույթի՝ պետական հեղաշրջում, պատերազմ, ներքին բախումներ, քաղաքացիական պատերազմ, ● քրեական բնույթի՝ պատանդների վերցնում, ներքին բախումներ, ահաբեկչություն ● տեխնածին բնույթի՝ տրանսպորտային վթար, հրդեհ, թունավորումներ, պայթյուններ, արտադրական վթարներ ● բնածին բնույթի՝ երկրաշարժ, ճառագայթում, ջրհեղեղ, համաճարակ, սողանքներ Արդեն տեղի ունեցած կամ նշմարվող արտակարգ իրավիճակի պայմաններում աշխատանքը պահանջում է տեղեկատվության մատուցում խիստ կենտրոնացված ձևով, քանի որ նման պայմաններում տեղեկատվությունը...

Read More

Դիվանագիտական տեղեկատվության աղբյուրները

19.05.2016 | Երեւան | Արտաքին քաղաքական տեղեկատվական աշխատանքում տեղեկատվություն ստանում են բազմաթիվ միջոցներով, առաջին հերթին՝ տեղեկատվական տարաբնույթ աղբյուրներից։ Տեղեկատվական աղբյուրներից ավանդական են համարվում հետևյալները: Ռադիոն և հեռուստատեսությունը Ռադիոն և հեռուստատեսությունը տեղեկատվության ստացման կարևորագույն աղբյուր են հանդիսանում։ Այս աղբյուրների առանձնահատկությունն այն է, որ դրանցից կարելի է օտվել առանց առօրյա գործերից կտրվելու (սպորտով զբաղվելիս, սնվելու ընթացքում, տրանսպորտային միջոցներում, այլուր)։ Այս տեղեկատվական աղբյուրներն աշխատում են օպերատիվության վրա և միշտ չէ, որ մատուցում են ստուգված և իրավիճակը ճշգրիտ ներկայացնող տեղեկություններ, ուստի դրանք  պետք է ենթարկվեն ֆիլտրացիայի: Այնուամենայնիվ, դիվանագիտական աշխատանքի տեսանկյունից այս աղբյուրից ստացված նույնիսկ ոչ ստույգ տեղեկատվությունը պետք է առիթ հանդիսանա տեղեկատվության աղբյուրներում...

Read More

Թարմացումներ

Արխիվ ըստ ամիսների