Հեղինակ՝ Վրույր Արծրունի

Կոսմոպոլիտից` Համամարդ

19.01.2017 | Երեւան | Ծնվելով որպես հայ` անհատի առջև բացվում  են երկու ճանապարհ, որոնցով ընթանալիս հնարավոր են միմյանց լրացնող հետևյալ կերպափոխումները: Ա. Հայ-Ազգայնական-Ցեղակրոն-համամարդ: Բ. Հայ-քաղաքացի-ազատական-կոսմոպոլիտ(աշխարհաքաղաքացի): Ինչպես նկատեցիք, Հայ-ը կոորդինատային առանցքում կգրավի զրոյական կետը: Առաջին հայացքից թվում է, թե երկու ճանապարհների եզրակետերն էլ նույնն են: Սակայն իրականում ոչ միայն նույնը չեն, այլև իրարամերժ են, բևեռացած: Դրանք գուցե նման են արտաքուստ, սակայն հակադիր՝ ներքին բովանդակությամբ: Առաջինն իր վրա  է կրում Աշխարհի և Մարդկության անկատերելության իրողությունից առաջացող տառապանքը, որից ծնունդ է առնում գերպարտականություններ կրելու տենչ, և համակվում դրանով: Երկրորդը հեռացած է Աշխարհից և Մարդկությունից, ամփոփված սեփական անձի փոքրիկ կղզյակում, որով թոթափած է...

Read More

«Անկու՞մ», թե՞ «Ողբերգություն»

29.06.2016 | Երեւան | Թերարժեքության զգացումը հաճախ է ենթակային մղում օտարահակության, ոչ միայն քաղաքական, այլև մշակութային: Այս դեպքում մարդը կյանքին տալիս է մի տեսակ բեմական պատկեր և դիտում այն իբրև հանդիսատես, կողքից, լուսանցքից, կյանքի «ֆիլմի» թոհուբոհի մեջ արժեքներ գտնում և գնահատում է «էկրանից» այն կողմ, և որքան էլ դրամատիկ լինի կյանքը, այն դույզն-ինչ չի խռովում մարդուն, քանի որ մարդն այդ գտնվում է կյանքի գծից դուրս: Ինչպես անհատի դեպքում, այսպես է  նաև   հավաքական ազգի դեպքում, ով ունի Թերժեքության զգացում, մասնավորապես մերը: Վերջերս ցանկություն աառաջացավ ընթերցել Ջորջ Օրվելի «Անասնաֆերման»: Այսպես կոչված «Մոդայիկ» դարձած  գրքեր ընթերցելուց խուսափում եմ, սակայն որոնելիս գտա մի...

Read More

Մի նկարի պատմություն

22.06.2016 | Երեւան | Անշուշտ բոլորս ենք հիշում մեկ տարի առաջ Բաղրամյան փողոցում տեղի ունեցող իրադարձությունները, երբ Հայ ժողովրդի ուղեծիրը պտտվում էր Բաղրամյան փողոցի շուրջ: Մեկը հիշում է կարոտով, մեկը՝ հիասթափությամբ, մյուսը՝ ոգեշնչումով: Սակայն այսօր չեմ պատրաստվում խոսել  նրա մասին ինչ բոլորն են խոսում, այլ նրա մասին ինչը գուցե վրիպել է բոլորի աչքից: Եթե հիշում եք հայտնի նկարը սկզբում այս տեսքն ուներ, որի հրապարակումից ժողովուրդի ուշադրությունը սկսեց պտտվել նկարի կենտրոնում ձեռքերը վեր պարզած երիտասարդի շուրջը, ոչ ոք ուշադրություն չդարձրեց նկարի լուսանցքին մոտ գտնվող երիտասարդին, իսկ որոշ ժամանակ անց երիտասարդը կտրվեց նկարից` հավանաբար իբրև նկարի ֆոնը գցող պատկեր, նկարը ընդունեց...

Read More

«Կարմիր իշխանությունը չի մոռացել, չի մոռանում, եւ դժվար թե մի օր ի սպառ մոռանա ինձ»: Գարեգին Նժդեհ, 1937թ

15.06.2016 | Երեւան | Գարեգին Նժդեհի արձանի վերաբերյալ անպատասխանատու հայտարարությունները Ռուսական աղբյուրների կողմից գուցե արժանի չլինեին այդքան բուռն քննարկումների, եթե սահամանափակվեին մեկ–երկու վերլուծաբանների կարծիքներով, անգամ պատգամավորների կոչերն իրենց ԱԳՆ-ին զբաղվելու արձանի հարցով կարելի էր որակել իբրև մասնավոր դեպք, և ուշադրության անարժան: Ի դեպ պետք է նշել, որ եղան նաև ռուս վերլուծաբաններ, ովքեր հականժդեհյան հայտարարությունները որակեցին «անքաղաքավարություն»: Սակայն ամբողջ խնդիրը նրանում է , որ անկախ պատճառահետևանքային կապերից, անկախ Ադրբեջանի լոբբինգի արդյունք էր, թե ոչ, անտեղյակության արդյունք էր, թե ոչ, փաստն այն է, որ, միևնույնն է, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը` Մարիա Զախավորան, պաշտոնական հայտարարություն արեց, ընդ որում կարելի է ասել` Նժդեհի...

Read More

«Ֆեմինիզացիայի» միֆերը

01.06.2016 | Երեւան | Ակնհայտ է Գերտերությունների առաջ քաշվող քարոզչական  գաղափարների իրարամերժ լինելը, oր.` մի կողմից պրոպագանդվում է սոցիալական սեռի`գենդերի գաղափարը,  մյուս կողմից կին սեռի ընդգծումը, կարևորումը: Մի կողմից գլոբալիզացիայի, ազգերի չգոյության քարոզը, մյուս կողմից ազգային փոքրամասնությունների ընդգծումը և հրահրումը պետությունների ներսում: Մի կողմ թողնենք Գերտերությունների առաջ քաշած գաղափարների հետևանքները, և քննարկենք, թե որքանով են սին կամ ճշմարիտ կոնկրետ ֆեմինիզմի և կանանց դերի մեծացման մասին աղաղակվող գաղափարները: Եվ այսպես` Միֆ առաջին` «արհեստական զոհը» 1945թ-ին Ֆաշիստական Գերմանիայի անկումից հետո, ֆաշիզմի, ռասիզմի և այլատյացության երանգի ներքո իբրև քաղաքական տեխնոլոգիա գլուխ բարձրացրեց արհեստական զոհի կարգավիճակը, ըստ որի սեփական շահերը առաջ մղելու ամենակարճ...

Read More
  • 1
  • 2

Թարմացումներ

Արխիվ ըստ ամիսների