Հեղինակ՝ Նարեկ Մալյան

Հայրենասիրության կոմերցիոն կողմը

22.06.2016 | Երեւան | Հայրենիքը մարդկանց մոտ խիստ անհատական ընկալում առաջացնող հասկացողություն է: Մեկը հանուն հայրենիքի զոհաբերում է իր կյանքն ու բարեկեցությունը, մյուսը հայրենասիրական կոչերով քողարկում է սեփական թերությունները: Ընդհանրապես չափազանց դժվար է ճշգրիտ բնութագրել, թե ինչ է հայրենասիրությունը: Կան երգչուհիներ, ովքեր վստահ են, որ հայրենասիրությունը երգացանկում հայրենիքի մասին երգ ունենալն է, իսկ կա երգչուհի, ով երևանյան բոհեմական կյանքի վրա թքելով, տարվա 90 տոկոսն Արցախում է ու ամենատարբեր ծրագրեր է իրականացնում այնտեղ՝ փորձելով իր ճանաչվածությունը ծառայեցնել առաջնագծին: Հայաստանում ցանկացած գործ ձեռնարկող խորին համոզմունք ունի, որ դա անում է հանուն հայրենիքի: Մանր ու մեծ գործարարներից ոչ մեկը չի մոռանում շեշտել...

Read More

Հատված Նարեկ Մալյանի նոր՝ «Ուրբանիզացիա» վեպից

26.04.2016 | Երեւան | Արրանին արդեն ամսից ավելի էր, հետևում էր Հասսանին: Նա միացել էր Հասսանի շքախմբին և զբաղված էր հիմնականում քարոզներով ու տարբեր երկրներից նորանոր հավատացյալներ ներգրավելով: Ճանապարհի վերջնական նպատակը Արրանիին հայտնի չէր, ու հնարավոր էր՝ որևէ վերջնական նպատակ առանձնապես չկար էլ: Մի անգամ՝ գիշերակացի ժամանակ, Հասսանը հավաքեց բոլորին՝ նախապես ասելով, որ կարևոր նորություն ունի հայտնելու: Հասսանը, վերադառնալով Եգիպտոսից, արդեն հստակ որոշել էր ստեղծել սեփական պետությունը, որտեղ կգործեր միայն իսմայլիթականությունը: Նա նախապես Ալամուտ ամրոց էր ուղարկել իր քարոզիչներին, ովքեր, բնակություն հաստատելով ամրոցում, քարոզում էին: Եվ հիմա նա ուրախ լուր էր ստացել Ալամուտում գտնվող իր քարոզիչներից, և այդ լուրը...

Read More

Թարմացումներ

Արխիվ ըստ ամիսների