Հեղինակ՝ Օվսաննա Մնացականյան

Խաղաղ արշալույսի համար պայքարողները…

Ամեն անգամ, երբ անցնում եմ Սևան — Դիլիջան  հայտնի թունելով, հիշում եմ Դանթե Ալիգիերիի Աստվածային կատակերգությունը: Իմ մոտ հենց այնպիսի տպավորություն է, որ քավարանից հասնում եմ դեպի դրախտ: Օրերս նույն զգացողությունը կրկին ապրեցի Գեղարքունիքի մարզի արևից կիսավառված դաշտերի տեսարանից հետո մտա թունել, որտեղից հայտնվեցի Տավուշի մարզի կանաչապատ ու ծառաշատ անտառներում: Ճանապարհը ոլոր մոլոր, տարավ ու հասցրեց Իջևանի Չինարի գյուղը: Գյուղում խաղում էին արևից վարվառ, կարմրած դեմքով երեխաները, մոտեցա նրանց բարևեցի ու չէի հասցրել հարցնել ինչ են խաղում, շուրջս հավաքվեցին տարածքի գրեթե բոլոր երեխաները: Աղջիկներին հետաքրքրեց եղունգներիս, իրենց համար ոչ սովորական գույնը, իսկ տղաներն ավելի իրատեսական էին միանգամից հետաքրքրվեցին գալուս...

Read More

Քաղաք, որտեղից չեն արտագաղթում

Հայաստանի հարավային դարպասների երկայնքով արդեն շուրջ 67 տարի բազմել է երկրի ամենատաք քաղաքը` Ագարակը: Մարդիկ այստեղ կլիմայի նման ջերմ են, հյուրընկալ: Ագարակն ունի գրեթե 4500 բնակիչ, թվում է, թե այնքան էլ փոքր ցուցանիշ չէ, սակայն արի ու տես, որ այստեղ բոլորը բոլորին ճանաչում են: Ագարակը Հայաստանի այն բացառիկ քաղաքներից է, որտեղ արտագաղթն ու խոպանը հեռուստացույցից լսած բառեր են, փոխարենը այստեղ շատ են այլ մարզերից ապաստանած ՀՀ քաղաքացիները: Ամռան ամիսներին քաղաքի տապն ի զորու չի ցուցադրել անգամ ջերմաստիճանի սնդիկը: Մայր Արաքսի հրաշափայլ տեսքով զմայլվողներն այստեղ քիչ են, Արաքսը մերն է, սակայն այն կարողանում ենք վայելել միայն փշալարերից այն կողմ, սրտնեղում...

Read More

Ամենաարդյունավետ ներդրումը մարդկային կապիտալում կատարված ներդրումն է

Մարդկային ներուժի զարգացման կարևորագույն խնդիրը կրթության մակարդակն է, որը բնութագրվում է չափահասների գրագիտությամբ՝ ձեռք բերված տարրական, միջնակարգ և բարձրագույն ուսումնական հաստատություններում: Կրթությունը մարդու անձի ձևավորման ու զարգացման, գիտելիքների հաղորդման, կարողությունների ու հմտությունների մշակման, անցյալի փորձի յուրացման գործընթաց է: Մեր օրերում՝ գիտատեխնիկական առաջընթացի պայմաններում, առավելագույնս կարևորվում է կրթության դերը Համաշխարհային տնտեսության զարգացման գործնթացում: Արդի աշխարհի առաջընթացը պայմանավորված է գլխավորապես գիտության և տեխնոլոգիաների զարգացմամբ: Կրթությունը չպետք է թերագնահատել, քանզի հենց կրթությունն է հանդիսանում այն արգասիքը, որտեղ կարելի է ներդնել գումարներ: Դա հատկապես տեղին է հիմա` համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում: Իզուր չի ասվում, որ ամենաարդյունավետ ներդրումը մարդկային կապիտալում կատարված ներդրումն է: Այսօր...

Read More

Թարմացումներ

Արխիվ ըստ ամիսների