Հեղինակ՝ Անահիտ Առաքելյան

Ով է միլիոնատեր բարեգործի հովանավորը

«Մանկան տիեզերք» զարգացման կենտրոնի հիմնադիր՝ Թեհմինե Շահբազյանը ընտանեկան բիզնեսի, իր անվան շուրջ պտտվող լուրերի, բարեգործությունների, անձնական ֆինանսական միջոցների, երիտասարդ բիզնեսվումեն դառնալու նախադրյալների և միլիոնատեր լինելու մասին։ — Տարիներ առաջ հիմնադրեցիք «Մանկան տիեզերք» երեխաների զարգացման կենտրոնը։ Ինչը՞ խթանեց դրա ստեղծմանը կամ ովքե՞ր։ -Ապրելով 21-րդ դարում, նկատելի է, որ կտրուկ փոխվել է երեխաների մտածելակերպն ու աշխարհընկալումը։ Վերջիններս դարձել են տեխնիկայի զոհը. համակարգչային խաղեր, ոչ ուսուցողական հաղորդումներ, սերիալներ, որոնք ոչ միայն չեն օգնում երեխայի զարգացմանը, այլ նաև վատ ազդեցություն են թողնում հոգեկերտվածքի վրա։ Այսօր շատ քչերն են վերցնում իրենց ուսերին պատասխանատվություն՝ երեխաների համար լավ աշխարհ ստեղծելու։ Հենց սա էր այն հիմնական շարժառիթը,...

Read More

Երբ լուսանկարչությունը դառնում է կենսակերպ

Լուսանկարիչ Աշոտ Ասլիկյանը դեռ վաղ տարիքից է սկսել լուսանկարչությամբ զբաղվել, բայց լուրջ ձեռքբերումներ ունեցել է վերջին երկու տարվա ընթացքում:  Ունենալով առաջարկներ արտերկրից, երիտասարդ լուսանկարիչը մերժել է, համոզված լինելով, որ սեփական երկրում էլ կարելի է հաջողության հասնել:Աշոտը նպատակներ ու ծրագրեր էլ ունի, որին վստահ է կհասնի միայն մեծ պատասխանատվության և ջանասիրաբար աշխատելու շնորհիվ:    Նրա հետ զրուցել ենք                                                                                      ...

Read More

ՍՊՈՐՏԱՅԻՆ ԱԶԳ ԵՄ ՈւԶՈւՄ ԴԱՌՆԱՆՔ. Հարցազրույց

Հյուրը՝ Սպորտի Եվ երիտասարդության հարցերի նախարարի խորհրդական՝ Վլադիմիր Հովհաննիսյան։ Թեման՝ սպորտային նոր նախագծեր, սպորտային ամսագրերի, կայքերի ստեղծման պատճառները, Հայաստանում տարբեր մարզաձևերի ներգրավվածությունը, ոլորտի զարգացման նախադրյալներն ու առկա խնդիրների լուծման տարբերակները։ — Դեռ վաղ տարիքից զբաղվել եք սպորտով, հարազատներն էին ուղղորդե՞լ, թե՞դա միայն ձեր ցանկությունն էր։ -Չորս տարեկանից սկսել եմ զբաղվել սպորտով և ինձ պատկերացրել եմ հենց այս ոլորտում, կապ չունի ես կլինեի մարզիչ, պետական աշխատող, թե մենեջեր, գլխավորը լինեի այս ոլորտում, որոշումը իմն է եղել, իսկ հարազատներս, մասնավորապես հորեղբայրս խրախուսել է ընտրությանս հարցում։ -ինչը՞ խթան հանդիսացավ սպորտային ամսագրի՝Sport De Facto-ի ստեղծմանը։ -Գաղափարը իմն էր, ինստիտուտն ավարտելուց հետո հասկացա, որ...

Read More

Տաղանդներին տուն կանչել է հարկավոր ․ Հարցազրույց

27.12.2016 | Երեւան | Գերմանաբնակ մեր հայրենակիցը՝ Գագիկ Ավետիսյանը, լինելով կրկեսի՝ շրջիկ արվեստի մասը կրողը, մասնակցելով Եվրոպական երկրների տարբեր կրկեսային փառատոններին ու անմասն չմնալով պարգևներից ու մրցանակներից, այսօր Հայաստանում է։ Հենրիկ Մալյանի թատրոնից մինչև Վարշավայի մեծ կրկեսի՝ մեծ բեմեր։ Լավագույն խաղընկերոջ՝ Պոպովի հետ ունեցած հետաքրքիր դեպքերի, կրկեսի ու կրկեսային խնդիրների, արտերկրում բնակվելու պատճառների ու հետ գալու ուղիների մասին։ — Պարոն Ավետիսյան լինելով Հենրիկ Մալյանի թատրոնի դերասան, ինչպե՞ս եղավ, որ դարձաք ձեռնածու։ — Շատ պատահական ամեն բան ստացվեց։ Ես ուսանել եմ Հենրիկ Մալյանի անվան թատրոնում, իմ ամեն ինչը կապված է այստեղի հետ։ Հայտնվեցի կրկեսում մի իրադարձության ժամանակ, որը եղավ ճակատագրական։ —...

Read More

«Միշտ ցանկացել եմ լինել կինոյի ուժեղ տղան». Հարցազրույց

12.12.2016 | Երևան | Անկեղծ բացահայտումներ «Ռեստարտ» սիթքոմում ուժեղ տղայի կերպարը մարմնավորած, բոդիբիլդինգի մարզիկ, Star Gym մարզասրահի մարզիչ՝ Լևոն Հովհաննիսյանի հետ։ — Ինչպե՞ս եղավ, որ ֆիզկուլտ ինստիտուտի, փրկարարական բաժնում սովորող ուսանողը որոշում է դառնալ ոչ թե փրկարար, այլ մարզիչ։ — Իրականում, որպես այդպիսին որոշում չի եղել, ես դեռ փոքր տարիքից եմ զբաղվել սպորտով, հետագայում հաճախել մարզասրահներ, բայց տասնվեց տարեկանս բոլորելուն պես հասկացա, որ ուզում են լինել հեռուստաէկրաններին երևացող ուժեղ տղաներից՝ «կինոյի ուժեղ տղա»-ն։ (ժպիտ) — Լևոն, զինվորական ծառայությունը չխանգարե՞ց ընտրած մասնագիտությամբ զբաղվելու հարցում։ — Ես կողմ եմ պարտադիր ծառայությանը, չնայած տեսակով չհարմարվող եմ, ունեմ ամբիցիաներ, բայց ցանկանում եմ խորհուրդ տալ...

Read More

Թարմացումներ

Արխիվ ըստ ամիսների