Հեղինակ՝ Ալինա Գրիգորյան

Մի քիչ մանկացեք, երազեք, հավատացեք…

14.10.2016 | Երեւան | Սենյակիս դասավորվածությունը ինձ մի պահ գցեց մտքերի գիրկը։ Տիկնիկներս, խաղալիքներս ակամայից զիջել էին իրենց տեղերը՝ հայտնվելով պահարանիս չերևացող, պահեստային հատվածում։ Մանկական խաղերի հանդեպ մի քիչ անտարբեր եմ դարձել, հետաքրքրություններս ու նախասիրություններս փոխվել են, աշխարհայացքս այլ է։ Ավելի լուրջ ու իրատես եմ դարձել, երբեմն անգամ ավելի լսող: Չգիտեմ էլ` սա լավ է թե ոչ: Երևի` լավ է։ Երկու աշխարհների մեջտեղում կանգնած` փորձում եմ հստակ քայլերով անցում կատարել իմ հրաշք աշխարհից՝ մանկությունից մի փոքր բարդ ու անհասկանալի թվացող աշխարհ՝ մեծություն։ Փորձում եմ համեմատություն անել հասկանալու համար` ո՞րն է լավը։ Փոքրերը չարություն են անում ու շատ արագ մեղանչում,...

Read More

Գտել եմ կախարդական փայտիկը

27.09.2016 | Երեւան | Առավոտյան արթնացա՝ նոր օր, ոչինչ դեռ արված չէր, ամեն ինչ թվում էր բարդ, բոլոր հարցերը թվում էին անպատասխան , ի՞նչ հագնել, նախորդ օրվա կիսատ թողածը՝ գործ, դաս, արարք ինչպե՞ս ավարտին հասցնել, որոշ մարդկանց հետ ինչպե՞ս լեզու գտնել, ովքեր իրենց վատ կերպարով մխրճվել են ենթագիտակցությանս մեջ ու ոչ մի կերպ դուրս չեն գալիս, կարծես հեքիաթի միջի, «բաբայեգա»-ն , ով ամեն ինչ անում է կյանքը գորշ ու անտանելի դարձնելու համար։ Օրինակ՝ դպրոցում ուսուցիչներից ամենաանտանելին կամ հարևանուհին, ով դժգոհ ու մշտատև վատ տրամադրությամբ ամեն օր հայտնվում է իմ առջև ու միայն դեմքի դժգոհ արտահայտությունը բավական է, որ վարակիչ...

Read More

Թարմացումներ

Արխիվ ըստ ամիսների