Հեղինակ՝ Մանե

Ո՞վ է լրագրողը

09.10.2016 | Երեւան | Դեռ փոքր տարիքից տատիս կտրում էի գործերից, նստեցնում ու սկսում «Մանեի երկիր» հաղորդումս: Իմ փոքրիկ եթերը եթեր էր ամեն ինչի մասին. սկսած հագուստից ու վերջացրած խոհանոցով՝ որտեղ միայն կարողանում էի սուրճը խառնել շաքարավազին ու «անմահական» քաղցրավենիք ստանալ: Սիրում էի եթերը, սիրում էի բոլոր հաղորդավարներին ու միշտ երազում գոնե մեկ անգամ հայտնվել քառակուսի տուփի ապակու հետևում: Տարիներն անցան, մի քանի տարի ուզում էի իրավաբան դառնալ, սակայն իմ կյանքում հանկարծակի մեծ փոփոխություն տեղի ունեցավ: Ծանոթացա լրագրողի հետ, ով նորից ինձ տեղափոխեց մանկությանս երազանքների եթեր ու ինձ իր փորձով հասկացրեց, որ՝ չէ Մանե ջան, իրավաբաններ թող դառնան ուրիշները,...

Read More

Իմ քաղաքը չունի օրենքներ, իմ քաղաքն արկածներ ունի

28.09.2016 | Երեւան | Ինչպես գրեթե բոլոր տասներկուերորդցիները, այնպես էլ ես պարապում եմ: Պարապմունքս հիմնականում ավարտվում է երեկոյան ութին, իսկ այդ ժամին դրսում արդեն մի փոքր ցուրտ է, ու հաճելի մութ: Չէէ՜, չմտածեք ռոմանտիկ եմ, ուղղակի այդ ժամին հաճելի է դուրս գալ փողոց, ականջակալների հետ ու մի լավ երազել ինչու չէ նաև երևակայել… -Դե գնացի, չորեքշաբթի վեցին չէ՞,-կրկնում եմ մշտական հարցս ու քայլերս ուղղում դեպի փողոց: Միացնում եմ աշնան երգիչ Ռուբեն Հախվերդյանի երգերի շարանն ու երևակայու՜մ… Մտովի տեղափոխվում եմ իմ երևակայական Քաղաք, որը նոր եմ կառուցում: Նրա հիմքում լցրել եմ սեր, հավասարություն ու հարգանք: Գունավոր շենքեր, ծաղիկներով լի բակեր ու մանկան ուրախ ճիչով լցված տներ. սա է շրջապատում իմ քաղաքը: Իմ կարծիքով, քաղաքը մի փոքր արտասովոր կթվա առաջին հայացքից, սակայն այն արտասովոր չէ: Պարզապես ես սիրում եմ Արև ու Փիղ: Դրա համար էլ փողոցները ներկված են դեղին, իսկ շենքերի պատերը զարդարում են ժպտացող փղիկները: Պարզապես ես սիրում եմ երգել ու պարել. դրա համար էլ փողոցում ու առհասարակ քաղաքում չկան մեքենաներ, որոնք կխանգարեն լսել քաղաքում հնչող երաժշտությունը ու պարել ցանկացողին: Պարզապես ես պաշտում եմ Սևակին, դրա համար էլ քաղաքում շատ կհանդիպես նրա խոսքերին: Պարզապես ես սիրում եմ ժպիտը, դրա համար էլ քաղաքում արգելված է լինել տխուր: Սակայն, բացի այսքանից, իմ քաղաքը մի տարբերություն էլ ունի. այստեղ չկա գումար: Այստեղ գումարը ոչինչ է ու չունի խաղացող դեր: Այստեղ բոլորը հավասար են: Իմ քաղաքը չունի օրենքներ, իմ քաղաքը արկածներ ունի: -Մանե, միգուցե...

Read More

Եթե շրջազգեստ չեն հագնում, երևի քիմիա չե՞ն հասկանա

23.09.2016 | Երեւան | 12 տարի է արդեն դպրոց եմ գնում ու միայն առաջին դասարանում եմ հաճույքով կիսաշրջասգեստ հագել: Ընդհանրապես, բնավորությունս այդպիսինն է, եթե ինչ-որ բան պարտադրում են, ես չեմ կարողանում դա անել: Կիսաշրջասգեստ հագնելուց էլ պարտադրված բան դպրոցում դեռ չեմ տեսել, այն էլ ամառվա ազատ հագուստից հետո: Երբ առաջին դասարանում էի սովորում, դպրոցից վազում էի տուն, փոխում շորերս ու շրջազգեստս դնում առանձին աթոռի վրա, որը հատուկ բերել էի իմ սենյակ այդ նպատակով: Առաջին դասարանում հաճույքով հագա շրջազգեստ, բայց միայն առաջինում: Երկրորդ, երրորդ ու մինչև ութերորդ դասարան ստիպված մոտ երկու ամիս հագնում էի՝ միայն տանը դժգոհելով: 9-րդ դասարանում արդեն...

Read More

Թարմացումներ

Արխիվ ըստ ամիսների