Հեղինակ՝ Նունե Պ.

ԿՅԱՆՔԱՄԵՋՈՒՄ ՍՂՎԱԾ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆ. ՄԱՍ 9-ՐԴ

-Չէ էլի, չար եմ, հո զոռով չի։ Էսքան մարդու մեջ մենակ ես հաշվի չէի առել «Էլեկտրական սարքավորումներն անջատել և ամրագոտիները կապել» հայտարարությունը։ Ուղեկցորդուհին այսօր լավ կլիներ կրկնակի վճարվեր, դժվար ուղևոր ունենալն ինքս լավ գիտեմ, թե ինչ է։ Վայրեջքի ենք գնում , «ուռռա՜, ուռռա՜, ուռռա՜»… -Հայկո, մի կապտի, էս ռուսները գիտե՞ս ինչ հմուտ են… հավատա, չես զգալու ոնց իջանք,- արդեն Հայկոյին խառնել եմ տղաներիս հետ, խորհուրդներ եմ տալիս։ Լավ է տեղ ենք հասնում, թե չէ կարող է թրաշի, թեթև հագնվելու ու եղունգ կրծելու վրա էլ խոսայի։ -Չէ, ուղղակի պատմական մոմենտ է… Մոսկվա, Շերեմետևո… լուրջ, հավատալու բան չի։ Երանի դուրս թողնեին։...

Read More

ԿՅԱՆՔԱՄԵՋՈՒՄ ՍՂՎԱԾ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆ. ՄԱՍ 8-ՐԴ

Հիմա ես եմ տուրիստ գնում։ Տեսնես պիտի տարբերվե՞մ ինչ-որ ձևով։ Չեմ պատկերացնում ինձ տուրիստի կարգավիճակում։ Որքան պատկերացնում եմ, ավելի հասարակ հագնվող եմ, քաղաքի մաքուր հայերենով ու առանց օքեյների խոսող։ Տուրիստները տարիներ առաջ լրիվ տարբերվում էին ախր: Նախ անպայման տղամարդը սպիտակ շալվարով էր լինում, վերնաշապիկի վերևի մի երկու կոճակը արձակ, վզին անսովոր հաստության շղթայով ոսկե խաչ։ Ձեռքին Դաունթաունից գնած էժան, բայց ճչացող ժամացույցով, աթոռին իրեն մի տեսակ անտարբեր գցած, թևը մյուս աթոռի հենակին նետած: «Ու՞մ ինչ, ա’յ ախպեր, թվերի մեջ բադիշափի փեշակը շատ հարգի էր…»,- իր  պատմություններն էր պատմում կողքը հավաքված մանկության ընկերներին: Ներսի սենյակներից մեկում սրա տուրիստուհին, մահճակալի վրա...

Read More

ԿՅԱՆՔԱՄԵՋՈՒՄ ՍՂՎԱԾ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆ. ՄԱՍ 7-ՐԴ

17.04.2017 | Լոս Անջելես | Արդեն քանի՞ ժամ անցավ, դեռ օդում ենք։ Ձանձրացած զանգված է օդում, արդեն իրոք անտանելի է դառնում սպասումը։ Շատերը ծանոթացել, շատերն էլ իրար արդեն ճանաչելով դեռ Լոսից են զրուցում, մտերմացել են մի տեսակ։ Սկզբի լարվածությունն անցել է։ Հնարավորինս զբաղվում են։ Ականջս սրել, փորձում եմ հասկանալ, թե ինչ լեզվով են խոսում ետևիս նստած տղամարդն ու երիտասարդ տղան։ — Քեզի հազար անգամ կըսեմ ուժով գոխե, չես հասկնար գոր, ուժով գոխե։ Կցուցունեմ, չես հասկնար, կըսեմ ուժով գոխե սա քաքը Վայ, էս ինչ էր, մտածում եմ ու հասկանում, ինքնաթիռի մոնիտորի կառավարող սարքի կոճակը վատ է աշխատում, փորձում են միացնել։...

Read More

ԿՅԱՆՔԱՄԵՋՈՒՄ ՍՂՎԱԾ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆ. ՄԱՍ 6-ՐԴ

15.03.2017 | Լոս Անջելես | Ուղիղ 25 տարի, 6 ամիս ու 14 օր առաջ էր։ Նոյեմբեր ամսի վերջին օրը։ Լոսում գոհաբանության օրն էին տոնում։ Քեռիս մեզ օդանավակայանից իրենց տուն տարավ։ Մեկ տարի էր, որ ինքն էլ ընտանիքով, տատիկիս, պապիկիս, կնոջ ու երկու երեխաների հետ տեղափոխվել էր Նահանգներ, սկզբում տուն վարձել Հոլիվուդ քաղաքում, իսկ մեր գալուց անմիջապես առաջ տեղափոխվել Գլենդել, որ երկու քույրերի ընտանիքներին էլ Գլենդելում տեղավորի։ Առավոտյան արթնացա տատուս պատրաստած նախաճաշի հոտից ու փոքրիկիս ձեռքը բռնած իջա փողոց։ Առաջին տպավորությունս ուղղակի հիասքանչ էր։ Ցուրտ, գորշ ու չոր Մոսկվա քաղաքից հետո Գլենդելի արևոտ, կանաչապատ ու մաքուրիկ փողոցը ինձ ուղղակի դրախտ...

Read More

Կյանքամեջում սղված երիտասարդություն. Մաս 5-րդ

07.11.2016 | Լոս ԱՆջելես | Ինքնաթիռ բարձրանալուց իրարանցում նկատեցի, չանդրադարձա՝ ինչումն է բանը։ Ընթացքում էլ ինչ-որ շարժում կար սրահում, հիմնականում 16-17 տարեկան դպրոցականներ էին, որ հանգիստ չէին մնում ու դա շատ բնական էր։ Հիմա կարծես հոգնել, քնել են։ Հայկական դպրոցներից մեկն է կամ պարի խումբ կլինի, որ գնում է Հայաստան՝ համերգների։ Հիմա մերոնք էս էրեխեքին իրարից կփախցնեն։ Ունենան-չունենան՝ հաշիվ չի, պիտի ման բերեն, կերցնեն, նվերներ առնեն, մի բան էլ հետները դնեն: Դեռ Աստված չանի՝ ոտքները Ապարան ընկնի։ Հաստատ ամենաքիչը երեք օր ոչ դուրս կպրծնեն, ոչ էլ ուշքի կգան ուտել-խմելուց։ Համերգն էլ չի կայանա, կարող է նույնիսկ ինքնաթիռից էլ ուշանան:...

Read More
  • 1
  • 2

Թարմացումներ

Արխիվ ըստ ամիսների