Հեղինակ՝ Վիկտոր Ենգիբարյան

ՀՀ Սահմանադրության առաջին մեծ քննությունը

28.12.2016 | Երեւան | Գալիք տարվա թիվ մեկ ներքաղաքական իրադարձությունը հավանաբար կլինի ԱԺ ընտրությունը: Իսկ իրականում, 2017 ընտրությունը Հայաստանի առաջիկա տարիների և միգուցե տասնամյակների համար կունենա ճակատագրական նշանակություն, նախևառաջ այն պատճառով, որ Հայաստանն անցում է կատարում կիսանախագահականից դեպի խորհրդարանական համակարգ: Հայաստանի ժողովրդավարական գործընթացների և ամուր պետականության ստեղծման տեսակետից, սա հանգրվանային պահ է, որն ընձեռում է թե հնարավորություններ, իսկ մյուս կողմից պարունակում է ռիսկեր: Այս ընտրության արդյունքում երկիրն ունի ժողովրդավարական նոր ավանդույթների հիմք ստեղծելու իրատեսական հնարավորություն: Սա յուրահատուկ քննություն կլինի նոր Սահմանադրության արդյունավետության համար երեք հիմնական չափանիշներով. ա) ԱԺ որակ, բ) ընտրությունների անցկացման որակ և գ) ընտրության արդյունքների նկատմամբ հավատ:...

Read More

«Հայկական պետություն» հայեցակարգի ստեղծման անհրաժեշտությունը

24.11.2016 | Երեւան | Վերջին տարիներին սահմանային միջադեպերը, հրադադարի խախտումները և հարևան երկրի սանձարձակությունը այլևս ոչ ոքի մոտ զարմանք չի առաջացնում: Մենք կարծես ձեռք ենք բերել դիմադրողականություն և ավելի շուտ կզարմանանք, եթե մի օր արթնանաք ու պարզվի որ գիշերը հրադադրի ռեժիմ չի խախտվել: Սա Հայստանն ու Արցախը մշտապես վտանգի տակ պահելու քաղաքականությունն է: Պատահական չէ նաև, որ Թուրքիան հրաժարվեց վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները, չնայած միջազգային հանրության, մասնավորապես ԱՄՆ-ի ճնշումների: Եթե բացվեին սահմանները, Հայաստանի տնտեսությունը կսկսեր շունչ քաշել և զարգանալ: Այս հանգամանքները մի կողմից, ադրբեջանական ու թուրքական հռետորաբանությունը մյուս կողմից, գալիս են հաստատելու տարիներ շարունակ քննարկվող այն թեզը, որ իրականում Ադրբեջանի...

Read More

Հայաստանի ապագան և տաս տոկոսի օրենքը

04.07.2016 | Երեւան | Տարբեր հասարակություններ և վերջիններիս էլիտաներն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ որքան մեծ է քաղաքական, տնտեսական, մշակութային, գիտական և տարբեր ոլորտների իրական էլիտաների տեսակարար կշիռը հասարակության մեջ, այնքան զարգացած է այն: Ավելին, շատ «թիվ մեկ» երկրներ զարգացման ընթացքում հասնում են էլիտաների այնպիսի տեսակարար կշռի, որ սկսում են «արտահանել» էլիտաներ (տրանսազգային կորպորացիաներ) և «ներմուծել» (միգրացիա) էժան աշխատուժ: Այս թղթի շրջանակներում էլիտա կամ վերնախավ կարելի է սահմանել հասարակության մեջ մարդկանց խումբ, որը պարունակում է հասարակական-քաղաքական տարբեր ու բոլոր ոլորտների առաջխաղացման համար ներուժ ունեցող անձանց: Եթե ուսումնասիրենք հայաստանյան հասարակությունը, անզեն աչքով նկատելի է, որ մեր բնակչության ընդամենը չնչին մասը...

Read More

Կեղծ իրականությունն ու հասարակության մահացու վտանգը

21.06.2016 | Երեւան | Վերջին շրջանում սոցիալական կայքերում հաճախ նկատելի են կեղծ օգտարերերի (fake user) մեծ բանակ: Այդ կեղծ օգտատերերն օգտագործվում են տարբեր նպատակներով՝ գովազդ, քաղաքական մարքեթինգ, տեղեկատվության տարածում և այլն: Նույնիսկ հայտնի է, որ կան քաղաքական կազմակերպություններ, որոնք ստեղծում են հարյուրավոր կեղծ օգտատերեր, հրապարակում նյութեր և իրենք իրենց տալիս հավանումներ: Ավելին, կեղծ օգտատերերի կողմից վարկանիշ ավելացնելը նույնիսկ վերածվել է բիզնեսի: Ուսումնասիրելով սոցիալական հարաբերությունները՝ մենք նույնիսկ մակերեսային դիտարկմամբ կնկատենք, որ իրականում «կեղծ օգտատերերի» ինստիտուտը ցավոք չի սահմանափակվում ֆեյսբուքներով: Եթե ուսումնասիրենք, թե Հայաստանում որ ձեռնարկությունն ում է պատկանում, վախենամ պարզվի, որ բիզնեսների մեծ մասը գրանցված չէ իրական տիրոջ անունով: Սա...

Read More

Սփյուռք, կոռուպցիա և տարածություն

20.06.2016 | Երեւան | Ժամանակակից աշխարհում տարածության (տարածք, հող) նշանակությունը, որպես սեփականության տեսակ, անկում է ապրում: Ավելի կարևոր է թե այդ տարածքն ում համար է ստեղծում արժեք: Ֆիզիկական տարածությունն իր նշանակությամբ գնալով ստորադասվում է տրանսնացիոնալ ցանցերին, որոնք տարբեր ճանապարհներով դառնում են այդ տարածքի (օրինակ հանքավայր) միջոցով ստեղծված արժեքի սեփականատերը: Օրինակ, եթե Պողոսն Արմավիրի մարզի Մրգառատ համայնքում ունի 10 հա հող, որտեղ ցանում ու աճեցնում է լոլիկ, որը և իր հիմնական եկամտի աղբյուրն է, նա վաճառում է այդ լոլիկը Արմավիր քաղաքում, որով նա վճարում է ամերիկյան գլոբալ կրեդիտի վարկը, հողը վարում է ճապոնական տրակտորով՝ լցնելով վերջինիս մեջ ռուսական բենզին, լավագույն...

Read More
  • 1
  • 2

Թարմացումներ

Արխիվ ըստ ամիսների