Հեղինակ՝ Արմինե Ավետիսյան

Մանկություն չունեցող սերունդը

Դեկտեմբերի 6-ին մայրս Գյումրու գերեզմանատներից մեկից սարսափահար էր տուն եկել: Ծնողների շիրմաքարի ձյունը մաքրելու ժամանակ նկատել է, որ իրեն հետևում են, իսկ երբ թարմ ծաղիկները դրել է քարին ու որոշել հետ վերադառնալ, մի անծանոթ երիտասարդ թռել-կանգնել էր գերեզմանաթմբին ու արագ-արագ սկսել նոր բերված ծաղիկները հավաքել՝ չմոռանալով մամայիս դեմքին գոռալ, թե վաղը դեկտեմբերի 7-ն է, շատ ծաղիկներ են պետք․․․ ՇԱՏ ԾԱՂԻԿՆԵՐ․․․ Յուրաքանչյուր սուգ յուրաքանչյուր ոք յուրովի է բիզնեսի վերածում․․․ Յուրաքանչյուր տարի դեկտեմբերի 7-ին մենք՝ լրագրողներս, հրապարակում ենք սիրտ կեղեքող հազար ու մի պատմություն, ճակատագրերից խոսում, հուզվում ու հուզում դիմացինին, իսկ դեկտեմբերի 8-ին պատմությունը ծալում-դնում հիշողության թղթապանակում և առաջ քայլում՝ դա է կյանքի...

Read More

Հայաստանում կին լինելը բարդ է

Քեզ աշխատանք են առաջարկում: Լավ աշխատանք: Քո նախընտրելի գործը: Համաձայնվում ես հանդիպել ու տեղում պայմաններ քննարկել: Շտապում ես հանդիպմանը, որն իր տեսակով վերջինն է լինելու: Գործատուն տեսնում է մատիդ փայլփլող ամուսնական մատանին, ճշտում երեխա ունես թե ոչ, մոտավոր գնահատում քո սպասվելիք/ենթադրվելիք հղիությունն ու վերջ՝ դու պոտենցիալ դեկրետացու ես, որը պետք է հավելյալ փողեր դուրս տալու աղբյուր դառնա: Չկա աշխատանք: Հայաստանում կնոջ համար աշխատանք գտնելը բարդ խնդիր է դարձել: Պաշտոնապես գրանցված գործազրկությունը 2016-ի մարտի դրությամբ` կազմել է 81 հազար 323, որից 26 հազար 187-ը տղամարդ են, 55 հազար 136-ը` կին: Թվերն ավելի քան խոսուն են: Մի կողմ ենք թողնում ԱՎԾ-ի...

Read More

Ապրիլ էր, պատերազմ էր…

08.10.2016 | Երեւան | Դատելով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում վերջին շրջանում տեղ գտնող զարգացումներից, տպավորություն է ստեղծվում, որ հակառակորդն ընտրել է առաջնագծում իրավիճակն աստիճանաբար և նպատակային սրելու մարտավարություն: Դա արտահայտվում է ինչպես հրադադարի պահպանման ռեժիմի խախտման դեպքերի քանակական աճով, այնպես էլ դրանցում կիրառվող զինատեսակների որակական հատկանիշներով: Հատկանշական է, որ ապրիլյան քառօրյա առճակատումը սանձազերծած ադրբեջանական կողմը, որը վերահաս պարտությունից խուսափելու նպատակով ստիպված էր իր իսկ խնդրանքով և երրորդ կողմի միջնորդությամբ մարտագծում վերահաստատել 1994-ի մայիսին եռակողմ համաձայնությամբ ձեռքբերված հրադադարը, կրկին անցել է սադրիչ գործողությունների ոչ միայն հակամարտ զորքերի շփման գծում, այլև քարոզչական դաշտում: Անցած օրերի ընթացքում հակառակորդը կիրառելով տարբեր տրամաչափի...

Read More

Ես անկախ եմ

Երեւան, սեպտեմբերի 21: Անկախության օր: Դասի չգնալու օր: Անկախության սերնդիս գլխի մեջ օրը միշտ տպավորված էր որպես դասի չգնալու օր, դասարանով այգի գնալու օր… հա ու աշնան վերջին տաք օրերից մեկը, որ դեռ կարող էի կարճաթև շոր հագնել ու տանից դուրս գալ… Սեպտեմբերի 21-ն ինձ համար Գյումրու կենտրոնական զբոսայգու կարուսելների խամրած երկաթի գույնն ունի, 50 դրամանոց լցնովի պաղպաղակի համն ունի ու պայթած փուչիկի ռեզինի հոտն ունի… Բարձր դասարանում օրն արդեն այլ երանգ ուներ, արդեն պարի տակտ ու հրապարակում հնչող թմբուկների մեղեդի ուներ… Անկախության սերունդն էինք, որ անկախության արժեքն ու իմաստը չէինք գիտակցում… Ինչու՞ Սովետից պոկվելն էր բարդ: Ապրում էին...

Read More

Չենք հավատում

Մենք սիրում ենք չհավատալ: Չհավատալ ոչ մի բանի, կասկածել ու երկմտել: Իսկ գուցե խաբում են… Չենք հավատում, որ եթե, օրինակ, մի սանրի համար վճարենք ոչ թե 15 հազար, այլ 5 հազար դրամ, ապա այն կլինի որակյալ: Չենք հավատում, որ բրենդային խանութից այն կողմ վաճառվող վերնաշապիկն էլ անորակ չէ ու բավականին հարմար է կրել: Չենք հավատում ու վերջ… Ընկերս օնլայն խանութ ունի, խնդրեց օգնել պատասխանել մի քանի նամակի, ինքն անձամբ չէր հասցնում: Առաջին նամակ ու առաջին հարց՝ ինչու՞ եք դուք ավելի մատչելի վաճառում համեմատ X ընկերության: Պատասխան՝ կներեք, մենք տեղյակ չենք, թե նշված խանութում ինչ են վաճառում կամ ինչքան: Հարց,...

Read More

Թարմացումներ

Արխիվ ըստ ամիսների