Հեղինակ՝ Արսեն Բաբայան

Հայաստանում նախադեպը չունեցող ծրագիր

Եթե Դուք ստեղծագործ եւ վերլուծող միտք ունեք, ապա այս նախագիծը լավագույն հնարավորությունն է ընդեռնում Ձեզ: Մենք սկսում ենք իրականացնել աննախադեպ ծրագիր, ըստ որի, Ձեր լավագույն բովանդակային ստեղծագործությունները, վերլուծությունները կվարձատրվեն: Այսպիսով, Դուք ստեղծագործում եք, վերլուծում կամ պարզապես հանրության հետաքրքրութունն ու ուշադրությունը շարժող իրադարձության մասին տեղեկատվական նյութեր պատրաստում, իսկ մենք դրանք լայն տարածում ենք ու Ձեզ վճարում Ձեր կատարած հանրօգուտ աշխատանքի համար։ Ի՞նչ է պետք անել. գրել հետաքրքիր բովանդակությամբ վերլուծական, արտասովոր իրադարձության մասին պատմող հոդվածներ, էսսեներ կամ Ձեր ցանկությամբ որևէ այլ ստեղծագործություն, ուղարկել մեզ ու սպասել կատարված աշխատանքի համար առաջարկվող վարձատրության չափի հաստատմանը, վաստակել գումարն ու հետեւել Ձեր պատրաստած նյութի հաջողությանը։...

Read More

Երկու խոսք հայ երիտասարդությանը

08.02.2017 | Երեւան | Հեղինակ՝ Արսեն Բաբայան | «Ես ճշմարտություն գիտեմ, որոնցից մեկն ասում է՝ ուզո՞ւմ ես գուշակել, տեսնել մի ժողովրդի ապագան՝ նայիր նրա երիտասարդությանը»։ Այս հանրահայտ ճշմարտությամբ է Նժդեհը սկսում դիմել հայ երիտասարդներին` ասելով՝ «Նայելով քեզ, հա’յ երիտասարդություն, վարդագույն լավատեսությամբ չեմ լցվում»։ Ցավոք այսօր էլ նայելով հայ երիտասարդությանը` չենք կարողանում վարդագույն լավատեսությամբ լցվել, բայց չէ՞ որ անցել է ավելի քան իննսուն տարի այն օրվանից, երբ Նժդեհը բարձրաձայնեց այս մասին։ Խոսելով ներկայիս երիտասարդության, նրա ապագայի, որոշումների, քաղաքական ու հասարակական կյանքում մասնակցության իր բաժինն ունենալու մասին` մնում է ասել. երեկ դու ավելի հուսատու էիր, քան այսօր։ Իսկ մեր վաղը, մեր ապագան...

Read More

Պետական բյուջեի ոչ արդյունավետ օգտագործման մասին

29.12.2016 | Երեւան | Հեղինակ՝ Արսեն Բաբայան | Վերջին 25 տարում, այսինքն անկախությունից սկսած, Հայաստանում անդադար փորձում ենք «ավտոմեքենան» արդիացնել, զարգացնել, նոր լուծումներ գտնել, որ այն ավելի լավը դառնա։ Այսպես․ Մենք ունենք «ավտոմեքենա», որն ունի շարժիչ, փոխանցման տուփ, ղեկ և անհրաժեշտ մյուս միջոցները, այսինքն ամեն ինչ ունի, որպեսզի վարորդը նստի ու սկսի այն վարել։ Բայց արի ու տես, որ մեր ընտրած վարորդները, որոնք այդ ամենասովորական մեքենան պետք է վարեն, նստելով վարորդի նստարանին, գործի գցելով շարժիչը, փոխանցման տուփը չեն բերում առաջ շարժվելու համար անհրաժեշտ դիրքին։ Առանց դրա սեղմում են արագության ոտնակն ու լսելով շարժիչի բարձրացող ձայնն ապշահար հայտարարում են, թե մեքենան...

Read More

Արմեն Երիցյան. մարդ նախարար

14.12.2016 | ՀՀ ԱԻՆ | ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն՝ բազմաթիվ ձեռքբերումներ, լուրջ հաջողություններ, որոնք ներկայումս հպարտությամբ ներկայացնում է նախարար Արմեն Երիցյանի ղեկավարած կառույցը… 1988 թ.-ի Սպիտակի երկրաշարժը բացահայտեց Հայաստանում բնակչության պաշտպանության համակարգի խնդիրներն ու թերությունները. երկրում արտակարգ իրավիճակների կառավարման մարմինների ստեղծման կենսական անհրաժեշտությունը: Արտակարգ իրավիճակների վարչությունից՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն 2010 թ. մարտին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար է նշանակվում Արմեն Երիցյանը: 30 տարի ՀՀ ոստիկանության համակարգում ծառայության ընթացքում ձեռքբերված փորձն ու գիտելիքները անհրաժեշտ էր ներդնել նորաստեղծ մի համակարգում, որի կարիքն այդքան զգում էր մեր երկիրը: Հենց նույն տարի Երևանի Դավիթաշեն թաղամասում հիմնադրվում է ՀՀ ԱԻՆ «Արտակարգ» քաղաքը: Նախարար Երիցյանի...

Read More

Պատգամավորն իրավունք չունի հունից դուրս գալ․հեշտ է ասելը

13.12.2016 | Երեւան | Արդեն տեղյակ եք, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի ու լրագրող Վահե Մակարյանի միջև Ազգային ժողովում տհաճ միջադեպ է տեղի ունեցել։ Ըստ պատգամավորի` այդ լրագրողը խուլիգան է, ըստ լրագրողի՝ պատգամավորն իրեն «բոքսել է»։ Պատգամավորը թեև չի ընդունում, որ բռունցքով հարվածել է լրագրողին, սակայն ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ ապտակել է լրագրողին։ Ապտակելն էլ համարում եմ բռնություն, որը թեև չի առաջացնում քրեական պատասխանատվություն, եթե իհարկե չկան մարմնական վնասվածքներ, սակայն առաջացնում է հասարակական-քաղաքական դատապարտում։ Բազմիցս եմ ասել, որ որպես քաղաքացի` դատապարտում եմ բռնության որևէ երևույթ, իսկ որպես ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ`...

Read More

Թարմացումներ

Արխիվ ըստ ամիսների